Իսլամաբադում երկօրյա արձակուրդ է՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների նախաշեմին

Իսլամաբադում երկօրյա արձակուրդ է՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների նախաշեմին

Thu, 09 Apr 2026 16:00:54 +0400


Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի իշխանությունները քաղաքում երկօրյա արձակուրդ են հայտարարել՝ սկսած հինգշաբթի օրվանից, ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցություններից առաջ։

Չորեքշաբթի ուշ երեկոյան Իսլամաբադի շրջանային վարչակազմի կողմից տարածված ծանուցման մեջ արձակուրդի պատճառը չի նշվել։

Միևնույն ժամանակ, Իսլամաբադի «Սերենա» հյուրանոցի աշխատակիցները, ըստ տեղեկությունների, խնդրել են հյուրերին ազատել իրենց սենյակները «կառավարության կողմից պատվիրված միջոցառման» համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հյուրանոցի ծանուցմանը։

«Մենք կցանկանայինք տեղեկացնել ձեզ, որ Պակիստանի կառավարությունն ամրագրել է մեր հյուրանոցը կարևոր միջոցառման համար, որը կտևի այսօր երեկոյան՝ ապրիլի 8-ից մինչև կիրակի երեկո։ Հետևաբար, ցավոք, կառավարության հրահանգների համաձայն, դուք պարտավոր եք ազատել հյուրանոցը մինչև այսօր երեկոյան ժամը 17:00-ն», – ասվում է ծանուցման մեջ։

Նախորդ օրը «Սերենա»-ի աշխատակիցը գործակալությանը հայտնել են, որ սենյակները ազատվում են՝ սպասելով Իրանից և ԱՄՆ-ից պատվիրակությունների ժամանմանը։ Սակայն, անձնակազմը դեռևս չգիտի, թե արդյո՞ք հյուրանոցը կծառայի որպես բանակցությունների վայր, ասել է նա։

Այսօր Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ում հայտնել է, որ իրանական պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին, և իրանական կողմը դրանց համար կհատկացնի երկու շաբաթ: Ավելի ուշ հայտարարվել է, որ երկու պատվիրակությունները կհանդիպեն ապրիլի 11-ին, իսկ փակ դռների հետևում բանակցությունները, ենթադրաբար, կտևեն մի քանի օր։

Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում կայանալիք բանակցություններին «այս շաբաթավերջին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

18 արդարների գործ․ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը

18 արդարների գործ․ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Thu, 09 Apr 2026…

14 րոպե ago

Իմ ուզածը, որ ժողովուրդը լավ ապրի, ես չեմ ուզում վարչապետ լինել․ Ծառուկյան

Իմ ուզածը, որ ժողովուրդը լավ ապրի, ես չեմ ուզում վարչապետ լինել․ Ծառուկյան Thu, 09 Apr…

19 րոպե ago

Անչելոտին դարձել է աշխարհում ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչը

Անչելոտին դարձել է աշխարհում ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչը Thu, 09 Apr 2026 21:30:43 +0400…

28 րոպե ago

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Thu, 09 Apr 2026 21:17:44 +0400 Քիչ առաջ ավարտվեց…

41 րոպե ago

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Thu, 09 Apr 2026 21:15:11 +0400 2026…

44 րոպե ago

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը Thu, 09 Apr 2026 21:00:04 +0400 Հետսովետական երկրներում սեւեռուն ուշադրություն…

59 րոպե ago