Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթները

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթները

Thu, 09 Apr 2026 16:13:00 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարողացել են շրջանցել ամերիկյան բլոկադան

Կարողացել են շրջանցել ամերիկյան բլոկադան Thu, 16 Apr 2026 23:00:41 +0400 Առնվազն երեք նավ, որոնք…

17 րոպե ago

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Thu, 16 Apr 2026 22:45:31…

33 րոպե ago

Իմ միակ ակնկալիքն ընդդիմությունից այս իշխանությունների հեռացումն է

Իմ միակ ակնկալիքն ընդդիմությունից այս իշխանությունների հեռացումն է Thu, 16 Apr 2026 22:30:46 +0400 Latest…

47 րոպե ago

Կազմել են Տիեզերքի մանրակրկիտ քարտեզը

Կազմել են Տիեզերքի մանրակրկիտ քարտեզը Thu, 16 Apr 2026 22:30:04 +0400 Աստղագետները կազմել են Տիեզերքի…

48 րոպե ago

Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur

ArmԼur.am-ը ներկայացնում է այն ՔՊ-ական պատգամավորներին, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում։ԱԺ…

51 րոպե ago

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք

Բնակիչները ծեռ են տնկել, թաղապետարանը ներկայացրել է որպես իր աշխատանք Thu, 16 Apr 2026 22:15:45…

1 ժամ ago