ԱՄՆ-ՆԱՏՕ ճգնաժամը խորանում է․ Թրամփն ուզում է «պատժել» որոշ երկրների

ԱՄՆ-ՆԱՏՕ ճգնաժամը խորանում է․ Թրամփն ուզում է «պատժել» որոշ երկրների

Thu, 09 Apr 2026 17:00:07 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությանը չաջակցած ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներին «պատժելու» ծրագիր, այս մասին իրազեկ աղբյուրները տեղեկացրել են The Wall Street Journal-ին (WSJ):

Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը կարող է ամերիկյան զորքերը դուրս բերել այդ երկրներից և տեղափոխել այն երկրներ, որոնք ավելի շատ են աջակցում ԱՄՆ գործողությանը: Բացի զորքերի վերաբաշխումից, ծրագիրը ներառում է նաև առնվազն մեկ եվրոպական երկրում ԱՄՆ ռազմական բազաների փակում: Դա կարող է լինել Իսպանիան կամ Գերմանիան, նշել են WSJ-ի աղբյուրները:

Հրապարակման համաձայն՝ ծրագիրը քննարկվում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում և ստացել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անդամների աջակցությունը:

Ներկայում Եվրոպայում տեղակայված է մոտ 84,000 ամերիկացի զինվոր, իսկ տարածաշրջանում ԱՄՆ բազաները կարևոր են ռազմական գործողությունների համար, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի ռազմական ստորաբաժանումները «ծառայում են որպես զսպող գործոն» Ռուսաստանի համար: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, Լեհաստանը, Լիտվան, Ռումինիան և Հունաստանը, որոնց Վաշինգտոնը համարում է ԱՄՆ-ին ավելի շատ աջակցող, կարող են օգտվել ամերիկյան զորքերի վերաբաշխումից, նշել են WSJ-ի աղբյուրները: Միևնույն ժամանակ, հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի սահմաններին ամերիկյան զորքերի թվի աճը «հավանաբար կգրգռի» Մոսկվային։

Գրել ենք, որ նախօրեին՝ ապրիլի 8-ին, Թրամփը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որից հետո քննադատել է դաշինքին։ «ՆԱՏՕ-ն այնտեղ չէր, երբ մենք դրա կարիքն ունեինք, և այնտեղ չի լինի, երբ մենք կրկին դրա կարիքն ունենանք», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Ռյուտեն, իր հերթին, պնդել է, որ եվրոպական երկրները «ձախողել են Թրամփի թեստը»՝ հրաժարվելով օգնել Իրանի դեմ պատերազմում. «Նա (Թրամփը) հստակ ասաց ինձ, թե ինչ է մտածում վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցածի մասին։ Սա շատ նրբերանգային պատկեր է»։

Ռյուտեն նաև հրաժարվել է մեկնաբանել, թե արդյո՞ք Թրամփը քննարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, բայց զրույցն անվանել է «շատ անկեղծ և բաց»։

Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփ-Ռյուտե հանդիպումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի սխրալից կյանքի պատմություն

Մի սխրալից կյանքի պատմություն Wed, 07 Oct 2026 20:15:42 +0400 80 տարի առաջ՝ 1946 թվականի…

11 րոպե ago

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է եզրագծին․ Դոնալդ Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է եզրագծին․ Դոնալդ Թրամփ Wed, 07 Oct 2026 20:00:51 +0400 ԱՄՆ նախագահ…

26 րոպե ago

Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյան

Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյան Wed, 07 Oct 2026 19:48:03…

39 րոպե ago

Փաշինյանը հունից դուրս եկավ. «Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա»

Փաշինյանը հունից դուրս եկավ. «Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա» Wed, 07…

49 րոպե ago

«Դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանը», «Եթե մեզնից մի զինվոր մոլորվեց, քթներիցդ բերելու եմ»

«Դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանը», «Եթե մեզնից մի զինվոր մոլորվեց, քթներիցդ բերելու եմ» Wed, 07…

53 րոպե ago

Ազատ առեւտրի դարաշրջանն ավարտվել է․ Մարկո Ռուբիո

Ազատ առեւտրի դարաշրջանն ավարտվել է․ Մարկո Ռուբիո Wed, 07 Oct 2026 19:30:58 +0400 Միացյալ Նահանգների…

56 րոպե ago