Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Thu, 09 Apr 2026 18:15:38 +0400


Կադաստրի կոմիտեի «Աբովյան» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն տարիներ առաջ քրեական վարույթ է նախաձեռնել՝ նրան մեղադրելով 2000-ականների սկզբին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին 2 հազար հեկտար տարածք ապօրինի կերպով տրամադրելու համար։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Թաթուլ Հովհաննիսյանի՝ Ծառուկյանին հող տրամադրելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Թաթուլ Հովհաննիսյանի գործողությունների արդյունքում Աբովյան (նախկինում՝ Առինջ) համայնքի սեփականությունից առանց իրավական հիմքի՝ ապօրինի, դուրս է եկել Երևան- Սևան Մ-4 մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, 800 մմ տրամագծով «Կաթնաղբյուր- Երևան» մայրուղային և միջհամայնքային ջրատարով ծանրաբեռնված հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինման կարգը, իսկ համայնքը զրկվել է համայնքային շահին վերաբերող սկզբունքի պահպանմամբ այդ հողամասն օրենքով սահմանված կարգով տնօրինելու հնարավորությունից»։

Գործը տեւական ժամանակ քննել է Հակակոռուպցիոն կոմիտեն, վերջերս հայտարարել նախաքննության ավարտ, իսկ հսկողը դատախազն այն հաստատել է եւ ուղարկել դատարան։ Թաթուլ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա ամիսներ առաջ մահացել է եւ հենց նրա ընտանիքի անդամներն են հետմահու արդարացում պահանջում։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն էլ փոխանցեց՝ իր պաշտպանյալն այս քրեական վարույթի հետ առնչություն չունի, կարգավիճակ չի ունեցել, չի հարցաքննվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

32 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

46 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

1 ժամ ago