Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Thu, 09 Apr 2026 18:15:38 +0400


Կադաստրի կոմիտեի «Աբովյան» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն տարիներ առաջ քրեական վարույթ է նախաձեռնել՝ նրան մեղադրելով 2000-ականների սկզբին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին 2 հազար հեկտար տարածք ապօրինի կերպով տրամադրելու համար։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Թաթուլ Հովհաննիսյանի՝ Ծառուկյանին հող տրամադրելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Թաթուլ Հովհաննիսյանի գործողությունների արդյունքում Աբովյան (նախկինում՝ Առինջ) համայնքի սեփականությունից առանց իրավական հիմքի՝ ապօրինի, դուրս է եկել Երևան- Սևան Մ-4 մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, 800 մմ տրամագծով «Կաթնաղբյուր- Երևան» մայրուղային և միջհամայնքային ջրատարով ծանրաբեռնված հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինման կարգը, իսկ համայնքը զրկվել է համայնքային շահին վերաբերող սկզբունքի պահպանմամբ այդ հողամասն օրենքով սահմանված կարգով տնօրինելու հնարավորությունից»։

Գործը տեւական ժամանակ քննել է Հակակոռուպցիոն կոմիտեն, վերջերս հայտարարել նախաքննության ավարտ, իսկ հսկողը դատախազն այն հաստատել է եւ ուղարկել դատարան։ Թաթուլ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա ամիսներ առաջ մահացել է եւ հենց նրա ընտանիքի անդամներն են հետմահու արդարացում պահանջում։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն էլ փոխանցեց՝ իր պաշտպանյալն այս քրեական վարույթի հետ առնչություն չունի, կարգավիճակ չի ունեցել, չի հարցաքննվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոշեց գնալ փոխզիջումների

Որոշեց գնալ փոխզիջումների Fri, 17 Apr 2026 13:00:06 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է…

21 րոպե ago

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի Fri, 17 Apr 2026 12:45:56…

35 րոպե ago

Հանկարծակի պարզվեց՝ ՔՊ-ականների բարեկամները մեծ բիզնես տաղանդներ ունեն

Հանկարծակի պարզվեց՝ ՔՊ-ականների բարեկամները մեծ բիզնես տաղանդներ ունեն Fri, 17 Apr 2026 12:30:34 +0400 Latest…

51 րոպե ago

«Վիճակը» լավ չէ

«Վիճակը» լավ չէ Fri, 17 Apr 2026 12:30:30 +0400 Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել…

51 րոպե ago

ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից

ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից Fri, 17 Apr 2026 12:23:20 +0400 ԱՄՆ-ում միջադեպ է…

58 րոպե ago

«Հրապարակ». Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար է միայն թղթի վրա

«Հրապարակ». Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար է միայն թղթի վրա Fri, 17 Apr 2026 12:15:51 +0400…

1 ժամ ago