Թռավ տիեզերք` Աստծուն համոզելու

Թռավ տիեզերք` Աստծուն համոզելու

Thu, 09 Apr 2026 19:15:45 +0400


Առաջիկա ընտրություններում աթոռը պահելու համար վարչապետը թռավ տիեզերք՝ Աստծուն համոզելու։ Ձյունափառ ամպերի միջից նրան ընդառաջ ելավ հրեշտակապետը. «Դու, հողեղեն արարած, ի՞նչ ես փնտրում անհունում»։
Վարչապետը ծնկի իջավ, բռնեց նրա ճերմակ քղանցքն ու համբուրեց։
– Քեզ եմ ուզում, տե՛ր իմ… Քո ոտքն եմ եկել։
– Ես հրեշտակապետն եմ։ Իզուր ես եկել։ Վճռված է` պետք է հեռանաս։
– Շեֆդ ո՞ւր է: Ուզում եմ խոսել երկնային գրասենյակի պետի հետ։
– Նա բոլորիս Աստվածն է։
– Յաա՜, իրո՞ք։ Նման վճիռ կայացնողը իմը չի կարող լինել` կանչիր։
– Տերը հանգստանում է։
– Ի՞նչ է արել, որ հանգստանում է։ Քանի՞ միլիոն տարի առաջ ստեղծեց աշխարհը։ Վեց օր տեւեց, չէ՞։ Յոթերորդ օրը՝ հանգիստ։ Վեց օրում ստեղծածն էս չէ՞ր լինելու: Ասա՝ ինչի՞ վռազեց ու էսքան անկատար աշխարհ ստեղծեց։
– Անքննելի են գործերն Աստծո։
– Անքննելի են նաեւ իմ գործերը։ Մենք իր գործերին չենք խառնվում, թող ինքն էլ մերին չխառնվի։ Լուր տար՝ ես հեռացողը չեմ։
– Որոշում կա՝ պիտի հեռանաս: Խաբեբա ու ստախոս ես։
– Եզակի խաբողի է հաջողվում գահին տիրանալ, Աստված վկա:
– Աստծո անունը մի՛ տուր։ Դու հանցանքներ ես կատարել, բռնակալի համբավ ունես:
– Ամեն «մեծ գործի» տակ մեծ հանցագործություն կա։ Բայց ես ազնիվ եմ․ուզում եմ՝ տալիս են, չեմ ուզում՝ էլի տալիս են։ Գափո ապեր, մենք ասիական երկիր ենք: Մի երկու բոմժի չափալախ ենք հասցնում, որ ժողովուրդն իր խերն ու շառը ջոկի: – Ժողովրդին անտեսում ես։
– Ժողովո՞ւրդ…Իսկ պալատականներս ժողովուրդ չե՞ն` անտեր, անփող, սոված, անկիրթ տղերք էին, տես ոնց եմ բտում, քիչ է մնում տրաքվեն։
– Դա հենց չարաշահում է։
– Իշխանությունը հմայքը կկորցնի, եթե չչարաշահես։
– Կա զորավոր մի նպատակ՝ արդար լինել մարդկանց հանդեպ։
– Մարդիկ միջատ են, ժողովուրդը՝ սանձին հարմարված ձի։ Ես արքա եմ:
– Պալատականներդ հարազատներ, ընկերներ են: Դա կոռուպցիա է։ Դու շարունակ պատերազմ ես հրահրում։
– Կյանքն է ստիպում։ Պատերազմ կամ պատերազմի վախ պետք է ունենան, որ իրենց արքային գնահատեն։
– Դու վտանգավոր ես։
– Հաղորդիր Աստծուդ՝ ես հեռանում եմ, բայց գահից հեռանալու միտք չունեմ։ Ինքը հազարամյակներ իշխել է, հիմա իմ հերթն է։
– Դու Աստծուն պատերա՞զմ ես հայտարարում:
– Այո։ Կյանքի ու մահվան պատերազմ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը

Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը Tue, 04 Aug…

5 ժամ ago

Թրամփն ասել է՝ մենք կարող ենք Ուկրաինա մտնել ցանկացած պահի եւ ստանալ ինչ ուզենանք

Թրամփն ասել է՝ մենք կարող ենք Ուկրաինա մտնել ցանկացած պահի եւ ստանալ ինչ ուզենանք Tue,…

6 ժամ ago

Մահացել է Բագրատ սրբազանի հայրը

Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Mon, 03 Aug 2026 23:45:20 +0400 Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել…

6 ժամ ago

Ինչու չի կարելի արեւի տակ մնալուց հետո՝ միանգամից մտնել սառը ջրի մեջ

Ինչու չի կարելի արեւի տակ մնալուց հետո՝ միանգամից մտնել սառը ջրի մեջ Mon, 03 Aug…

6 ժամ ago

Հրդեհները սպառնում են հայտնի գինեգործական տնտեսությանը

Հրդեհները սպառնում են հայտնի գինեգործական տնտեսությանը Mon, 03 Aug 2026 23:30:41 +0400 Ֆրանսիայում հրդեհները սկսել…

7 ժամ ago

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Mon, 03 Aug 2026 23:15:42 +0400 Սամվել դպիր…

7 ժամ ago