Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Thu, 09 Apr 2026 19:45:24 +0400


Համացանցում շրջանառվում են տեղեկություններ Ստեփան Դեմիրճյան անունից, ըստ որոնց՝ իբր հերքվում է ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես կեղծ և չհամապատասխանող իրականությանը։

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․

Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ՝ հրապարակայնորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։

Միաժամանակ պարտավոր ես նույն հարթակում, որտեղ կատարվել է այդ հայտարարությունը, հրապարակել պաշտոնական պարզաբանում և շտկում։

Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո, ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, և որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվությանը և հրապարակային ամոթալի բացահայտումների, կապված քո և ԴՕԿ Կուսակցության համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ստեփան Դեմիրճյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել էր տարածված տեղկեությունն այն մասին, որ ինքը համագործակցում է ԴՕԿ կուսակցության հետ, ավելին՝ Դեմիրճյանը, անգամ, մեզ հետ զրույցում պնդել էր, որ նույնսիկ որևէ տեսակ խոսակցություն չի ունեցել ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչների հետ: Թե ինչու է Լևոն Բաղդասարյանը շարունակ պնդում, որ ԴՕԿ կուսակցությունը Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցելու է, առնվազն հասկանալի չէ:

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Բաղդասարյանին:

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ եք պնդում, որ կողմերի միջև կա համագործակցություն, Դեմիրճյանն արդեն քանիցս հերքել է այդ լուրը:

– Ես ասել եմ, որ 24 ժամ ժամանակ եմ տվել, որպեսզի նրանք շտկումներ կատարեն, քանի որ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը:

– Բայց Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ անգամ զրույց չի ունեցել Ձեզ հետ:

– Դե էլ ոնց ասեմ` համբերությամբ զինվեք, Դեմիրճյանն ունի 24 ժամ ժամանակ: Եթե շտկումներ կանեն, շատ լավ, եթե ոչ, ես կանեմ հրապարակային հայտարարություններ:

– Իսկ զրուցե՞լ եք նրա հետ:

– Ես նման բան ասացի՞:

– Բա էլ ինչպե՞ս եք վստահ, որ համագործակցելու եք:

– 24 ժամ ժամանակ եմ տվել, այն հրապարակվել է: Ես կանեմ իմ հրապարակային հայտարարությունը: Նա պետք է շտկումներ անի իր հայտարարությունների մեջ: Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ այնքանով, որքանով նպատակահարմար կգտնեմ:

– Իսկ ինչո՞ւ եք ուզում հենց այդ ուժի հետ համագործակցել: Նրանք այդքան շա՞տ ձայներ ունեն:

– Մեր նպատակը ձայները չեն, իմ վստահորդի ռեյտինգը բավականին բարձր է, մեր նպատակն այն է, որպեսզի միասնական կարողանանք լուծել խնդիրները:

– Բայց ինչո՞ւ հենց Ստեփան Դեմիրճյանի հետ, ո՞րն է նրա ֆենոմենը:

– Խոսքը բոլոր այն կարող ուժերի մասին է, որոնք ոչ ներկա են, ոչ էլ նախկին: Մեր նպատակն այն է, որ համախմբվենք, ես էլ եմ այն կարծիքին, որ նա չունի բավարար ձայներ: Բոլոր ոչ նախկին, ոչ ներկա ուժերը կարող են անել հայտարարություններ, դրա համար բաց են, ինչու ենք անում նման վերապահում` ոչ նախկին, ոչ ներկա: Նախկիններն ու ներկաները մինչև հրապարակային չապաշխարեն նաև իրավական ճանապարհով, մենք նրանց հետո գնալու տեղ չունենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Thu, 09 Apr 2026 21:17:44 +0400 Քիչ առաջ ավարտվեց…

11 րոպե ago

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է

Վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Thu, 09 Apr 2026 21:15:11 +0400 2026…

14 րոպե ago

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը Thu, 09 Apr 2026 21:00:04 +0400 Հետսովետական երկրներում սեւեռուն ուշադրություն…

29 րոպե ago

Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը

Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Thu, 09 Apr 2026 20:56:40 +0400 Հաստատվել է «Առաջարկ…

32 րոպե ago

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու…

36 րոպե ago

Բարդույթավորված մեկը

Բարդույթավորված մեկը Thu, 09 Apr 2026 20:45:35 +0400 Նիկոլական հերթական սուտը՝ «Հայաստանը պատրաստ է բոլոր…

43 րոպե ago