Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Thu, 09 Apr 2026 19:45:24 +0400


Համացանցում շրջանառվում են տեղեկություններ Ստեփան Դեմիրճյան անունից, ըստ որոնց՝ իբր հերքվում է ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես կեղծ և չհամապատասխանող իրականությանը։

Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․

Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ՝ հրապարակայնորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։

Միաժամանակ պարտավոր ես նույն հարթակում, որտեղ կատարվել է այդ հայտարարությունը, հրապարակել պաշտոնական պարզաբանում և շտկում։

Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո, ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, և որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվությանը և հրապարակային ամոթալի բացահայտումների, կապված քո և ԴՕԿ Կուսակցության համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ստեփան Դեմիրճյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել էր տարածված տեղկեությունն այն մասին, որ ինքը համագործակցում է ԴՕԿ կուսակցության հետ, ավելին՝ Դեմիրճյանը, անգամ, մեզ հետ զրույցում պնդել էր, որ նույնսիկ որևէ տեսակ խոսակցություն չի ունեցել ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչների հետ: Թե ինչու է Լևոն Բաղդասարյանը շարունակ պնդում, որ ԴՕԿ կուսակցությունը Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցելու է, առնվազն հասկանալի չէ:

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Բաղդասարյանին:

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ եք պնդում, որ կողմերի միջև կա համագործակցություն, Դեմիրճյանն արդեն քանիցս հերքել է այդ լուրը:

– Ես ասել եմ, որ 24 ժամ ժամանակ եմ տվել, որպեսզի նրանք շտկումներ կատարեն, քանի որ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը:

– Բայց Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ անգամ զրույց չի ունեցել Ձեզ հետ:

– Դե էլ ոնց ասեմ` համբերությամբ զինվեք, Դեմիրճյանն ունի 24 ժամ ժամանակ: Եթե շտկումներ կանեն, շատ լավ, եթե ոչ, ես կանեմ հրապարակային հայտարարություններ:

– Իսկ զրուցե՞լ եք նրա հետ:

– Ես նման բան ասացի՞:

– Բա էլ ինչպե՞ս եք վստահ, որ համագործակցելու եք:

– 24 ժամ ժամանակ եմ տվել, այն հրապարակվել է: Ես կանեմ իմ հրապարակային հայտարարությունը: Նա պետք է շտկումներ անի իր հայտարարությունների մեջ: Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ այնքանով, որքանով նպատակահարմար կգտնեմ:

– Իսկ ինչո՞ւ եք ուզում հենց այդ ուժի հետ համագործակցել: Նրանք այդքան շա՞տ ձայներ ունեն:

– Մեր նպատակը ձայները չեն, իմ վստահորդի ռեյտինգը բավականին բարձր է, մեր նպատակն այն է, որպեսզի միասնական կարողանանք լուծել խնդիրները:

– Բայց ինչո՞ւ հենց Ստեփան Դեմիրճյանի հետ, ո՞րն է նրա ֆենոմենը:

– Խոսքը բոլոր այն կարող ուժերի մասին է, որոնք ոչ ներկա են, ոչ էլ նախկին: Մեր նպատակն այն է, որ համախմբվենք, ես էլ եմ այն կարծիքին, որ նա չունի բավարար ձայներ: Բոլոր ոչ նախկին, ոչ ներկա ուժերը կարող են անել հայտարարություններ, դրա համար բաց են, ինչու ենք անում նման վերապահում` ոչ նախկին, ոչ ներկա: Նախկիններն ու ներկաները մինչև հրապարակային չապաշխարեն նաև իրավական ճանապարհով, մենք նրանց հետո գնալու տեղ չունենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

3 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

4 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

4 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

4 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

4 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

4 ժամ ago