Համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին «օգնել է» ChatGPT-ն
Thu, 09 Apr 2026 20:00:21 +0400
2025 թվականին ամերիկյան Ֆլորիդա նահանգի համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին հնարավոր է, որ «օգնել է» ChatGPT-ն։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։ Նման վարկած է առաջ քաշել տուժածներից մեկի ընտանիքի փաստաբանը։ Համաձայն հաղորդման, տուժածների ընտանիքները մտադիր են կոլեկտիվ հայցով դիմել դատարան ընդդեմ ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերության։ Որպես ապացույց մտադիր են ներկայացնել հրաձգությունն իրականացրած անձի եւ ChatGPT-ի նամակագրությունը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլի 17-ին։ Տուժել էր 4 մարդ։