Արհեստական բանականության չարամիտ կիրառողը պատասխանատվության է ենթարկվել
Thu, 09 Apr 2026 20:30:27 +0400
Ամերիկյան դատարանն առաջին անգամ պատասխանատվության է ենթարկել արհեստական բանականության տեխոնոլոգիաների օգնությամբ մարդկանց ինտին լուսանկարներ եւ տեսանյութեր ստեղծող անձին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ Համաձայն հաղորդման, 37-ամյա Ջեյմս Սթրալերը ստեղծխել է իր նախկին սիրեցյալների ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը, կիրառելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ եւ դրանք տարածել Համացանցում։ Այս եղանակով ստեղծվել եւ տարածվել է ավելի քան յոթ հարյուր տեսանյութ եւ լուսանկար, որոնք վերաբերել են վեց անձի, ովքեր տվյալ գործով ճանաչվել են տուժող։ Գործով դատախազ Դոմինիկ Գերաչեն հայտարարել է, որ անթույլատրելի է եւ անհանդուրժելի արհեստական բանականության օգնությամբ նողկալի բովանդակության ստեղծումն ու տարածումը։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Միացյալ Նահանգներում ընդունվել է արհեստական բանականության օգնությամբ իրական մարդկանց մասին կեղծ ինտիմ լուսանկարների եւ տեսանյութերի ստեղծումն ու տարածումը։