Բարդույթավորված մեկը

Բարդույթավորված մեկը

Thu, 09 Apr 2026 20:45:35 +0400


Նիկոլական հերթական սուտը՝ «Հայաստանը պատրաստ է բոլոր սցենարներին»:

Ոչ, կյանքն անընդհատ ցույց է տալից, որ Հայաստանը ոչ մի բանի էլ պատրաստ չէ: Ո՛չ արտաքին թշնամու հետ փոխհարաբերությունում և ո՛չ էլ տնտեսական միության շրջանակում: Որի անդամ է Հայաստանը, ու ինքն էլ, որպես պետության ղեկավար ու վարչապետ, ներկա է միության կառավարչական երկու խորհուրդներում:

Եթե պետության ղեկավար ու վարչապետ լիներ ադեկվատ մեկը, ապա սեղանին կունենար հարցերի իրական լուծումներ: Եվ ոչ թե իր նման՝ «լուծումներ» զուտ խոսքի մակարդակում: Հենց միայն Լարսի անցակետում ռուս մաքսավորների վերաբերմունքը հայկական բեռնատարների նկատմամբ վկայում է իրական համակարգային լուծումների բացակայության մասին:

Իսկ իրական լուծումներն էլ կապահովեին առնվազն պետական վերլուծական կենտրոնները: Եվ դրանք էլ կլինեին ոչ թե փաստացի հանգամանքներով պայմանավորված, այլ իրադարձությունների այս կամ այն խմբաքանակի համար նախատեսված: Ինչի համար էլ գործում են դրանք՝ ստանալով բյուջետային ֆինանսավորում: Օրինակ, «Օրբելի» վերլուծական կենտրոնը, որը գործում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: Կամ էլ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը գործում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կազմում: Զբաղվում է տնտեսական ու անվտանգային հետազոտություններով: Էլ չասած բազմաթիվ մասնավոր կազմակերպությունների մասին:

Բայց դիտարկելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անկապ որոշումները՝ տեսնում ենք, որ վերոնշյալ կենտրոնները գործում են իրենց համար, իսկ պետության ղեկավարն իր համար: Այսինքն, ինքնուրույն կամ իր մակարդակից ցածր մտավոր մակարդակ ունեցողների հետ հարցեր է քննարկում և «լուծումներ գտնում»: Ավելի ցածր մտավոր մակարդակի առումով կասկած չկա, քանի որ անհեթեթ մտքերի ու գործողությունների շարանը վկայում է, որ դիմացիները բացարձակ մակարդակ չունեն: Կամ էլ եթե նույնիսկ ունեն՝ դա այնպես են պահում, որ վերջինս չզգա դրա առկայությունը:

Դա մեկ, և երկրորդ. եթե ՀՀ իշխանությունը խնդիրներ է ստեղծում ռուսական հովանավորությամբ ստեղծված միջպետական կառույցների համար, ապա չի կարող չհետևել արձագանքը: Անկախ այն բանից, թե ինչ է գրված ԵԱՏՄ կանոնադրության մեջ: Կամ ավելի ճիշտ՝ միության կանոնադրությանը համապատասխան: Հատկապես որ ՌԴ նախագահը նման չէ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին՝ ով գործում է գեղցիական մեթոդներով: ՌԴ-ում, որքան տեղյակ եմ, կան մի շարք տեսչական մարմիններ: Ու դրանք էլ, ժամանակ առ ժամանակ, «խնդիրներ են հայտնաբերում» ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող ապրանքների այս կամ այն տեսականու մեջ՝ երբ Փաշինյանը հերթական խնդիրն է ստեղծում ՌԴ-ի համար:

Այդ ամենից, բնականաբար, տեղյակ է ամեն հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանող Փաշինյանը: Բայց նա պահում է իրեն ճիշտ այնպես, ինչպես դրա նախորդ օրն Ազգային ժողովում: Ավելի ճիշտ, եթե այնտեղ ինքն իրենից դուրս է գալիս՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների ելույթ-հարցերին, ապա կառավարության թիվ 1 շենքում արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների նկատմամբ: Տրված կոնկրետ հարցերին պատասխանում է թեմայից դուրս մտքեր հայտնելով: Եվ երբ լրագրողները փորձում են ճշտել՝ օգտագործում է իր կողմից հնարված կաղապարը՝ «Ես արդեն պատասխանեցի հարցին»: Իհարկե, ինքն իրականում չպատասխանեց հարցին: Բայց շաբաթական այդ ժամը, նախ, օգտագործվում է Արևմուտքի աչքին թոզ փչելու համար: Երկրորդ, իր իշխանության սոցիալական հենարանը հանդիսացողների համար: Բայց այդ մեկ ժամվա ընթացքում իր դրսևորած վարքն, անկախ իր կամքից, խոսում է տվյալ անձի բարդույթների մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միայն Սամվել Կարապետյանը կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին

Միայն Սամվել Կարապետյանը կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին Sat, 11 Apr 2026 18:05:15 +0400 Latest…

7 րոպե ago

Ինչ է կատարվել Էջմիածնում. ովքեր են կրակոցների հեղինակները

Ինչ է կատարվել Էջմիածնում. ովքեր են կրակոցների հեղինակները Sat, 11 Apr 2026 18:03:36 +0400 Այսօր՝…

9 րոպե ago

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ»

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ» Sat, 11 Apr 2026 18:02:10 +0400 Ազատության հրապարակում մեկնարկած գործարար, բարերար…

11 րոպե ago

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ

Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Sat, 11 Apr…

12 րոպե ago

Ազատության հրապարակը վերևից (լուսանկարներ)

Ազատության հրապարակը վերևից (լուսանկարներ) Sat, 11 Apr 2026 17:57:12 +0400 Քիչ առաջ , ինչպես հայտնի…

15 րոպե ago

Ուզում եմ Սամվել Կարապետյանը ղեկավար լինի. քաղաքացի

Ուզում եմ Սամվել Կարապետյանը ղեկավար լինի. քաղաքացի Sat, 11 Apr 2026 17:56:39 +0400 Latest news…

16 րոպե ago