Նախատեսում են Լուսնի վրա ատոմային էլեկտրակայան կառուցել
Thu, 09 Apr 2026 23:30:59 +0400
Ռուսական «Ռոսատոմի» գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա փոքր հզորության ատոմային էլեկտրակայան կառուցել, որոնք կկարողանան ավտոնոմ գործել ոչ պակաս, քան 10 տարի ժամկետով։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Փոքր հզորության այդ ատոմակայանը աշխատելու է ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորի օգնությամբ, որը ռադիոակտիվ իզոտոպների քայքայման էներգիան վերածում է էլեկտրականության։ Ի տարբերություն միջուկային ռեակտորների, այն ավելի փոքր չափսեր ու ավելի պարզ կառուցվածք ունի։