«Հրապարակ»․ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հերթական մեսիջը տվեց ներպետական մարմիններին

«Հրապարակ»․ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հերթական մեսիջը տվեց ներպետական մարմիններին

Fri, 10 Apr 2026 08:45:43 +0400


Սահմանադրական մեծամասնության մասին ճամարտակող իշխանականները շարունակում են մերկապարանոց հայտարարություններ անել քաղաքական հակառակորդների մասին։ Կառավարության երեկվա նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ պարզաբանելով, թե այդ ինչպես է Սամվել Կարապետյանը բոմժ դառնալու, արդյոք ինքը սպառնո՞ւմ է ունեզրկել գործարարին, Փաշինյանը «կռուտիտից» բացի անապացույց, օդի մեջ հայտարարությամբ է հանդես եկել։ Հավաստիացրել է, որ իր այդ խոսքերը սպառնալիք չեն: Ինքը պարզապես վախենում է Սամվել Կարապետյանի համար, որը չի կարողանա, իր խոսքով, «կատարել Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների նկատմամբ ստանձնած պարտավորությունները եւ կունեզրկվի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էր նա հայտարարել․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչեւ տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։
Հայաստանից դուրս գտնվող այդ ի՞նչ շրջանակների մոտ եւ ինչպիսի՞ պարտավորություն է ստանձնել Սամվել Կարապետյանը, եթե, իհարկե, ստանձնել է․ երեկ հարցրինք Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնող Դավիթ Ղազինյանին։

Բնական է, որ ակնարկը Ռուսաստանին է ուղղված, եւ Փաշինյանը տքնում է ցույց տալ, որ Կարապետյանը Պուտինի մարդն է, սակայն Ղազինյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի զուր ջանքերը․ «Բացարձակ պարտավորություն չունի Սամվել Կարապետյանը, որից էլ փոքրիկ խմբակի ղեկավարը, ըստ էության, նեղսրտում է։ Սամվել Կարապետյանը միայն պարտավորություն ունի իր ժողովրդի, իր ազգի, պետության նկատմամբ, որն էլ փորձում է իրականացնել»։

Ղազինյանը Փաշինյանի հայտարարությունն ընկալում է իբրեւ մեսիջ ներպետական մարմիններին․ «Նկատի ունեմ՝ նա գուցե մեսիջ է տալիս ՊԵԿ-ին, իրավապահներին՝ գործելու իր հայտարարության ուղղությամբ, բայց պետք է հիասթափեցնեմ, որ դա էլ իրենց չի օգնելու, Սամվել Կարապետյանն արդեն ցույց է տվել, որ իր համար ֆինանսը շատ փոքր նշանակություն ունի, շատ փոքր, ես հավատացնում եմ ձեզ»։

Երեկվա ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը նաեւ անուղղակի պատասխանեց Կարապետյանի թիմին, որտեղից վստահաբար պնդում են, որ հաջորդ վարչապետը Կարապետյանն է լինելու, ակնարկեց, որ ինքը վերընտրվելու է հունիսի 7-ի ընտրություններում։

Արձագանքելով Պուտինի հետ վերջին հանդիպման եւ կոշտ զրույցից հետո վերլուծաբանների գնահատականներին, որ այդ հանդիպումը կարող է վերջինը լինել, Փաշինյանը շտապեց ասել, թե հաջորդ հանդիպման մասին արդեն պայմանավորվածություն ունեն, եւ այն նախատեսվում է հունիսի կեսերին։ Նա կոնկրետ օր չհայտնեց, բայց հանդիպման ժամկետը, որ նշեց Նիկոլ Փաշինյանը, հաջորդում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին․ «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությամբ ինքն ընդամենը փորձ արեց իր փոքրիկ ընտրազանգվածը պահել, եւ ամենակարեւորը՝ իր թիմին, իր թիմում էլ են հասկացել, որ վերընտրվելու շանսեր չունի եւ վախենում է թիմը քանդվելուց, որն արդեն իսկ ճաքեր է տվել»։

Ի դեպ, Ղազինյանն իրենց հասցեին քննադատություններին անդրադառնալով ասաց, որ նախօրեին գաղտնի համագումար չեն արել, ընդամենը այն չի լուսաբանվել․ «Ո՞նց եք պատկերացնում՝ 150 հոգի քաղաքի կենտրոնում՝ «Ալեքսանդր» հյուրանոցում գաղտնի հավաք կարո՞ղ էր անել»։ Տեղեկացրեց, որ օրակարգի սեղմ լինելու պատճառով լրատվամիջոցներին չեն հրավիրել, քանի որ ընդամենը ցուցակի 36 հոգուն են հաստատել։ Հավելեց նաեւ, որ հրապարակվածը միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակն է՝ առանց դաշնակից ուժերի, իսկ ամբողջական ցուցակը կհրապարակեն ապրիլի 11-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․ Sat, 09 May 2026 13:45:21 +0400 Հաղթանակի…

31 րոպե ago

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Sat, 09 May 2026 13:41:32…

35 րոպե ago

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա Sat, 09…

37 րոպե ago

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով Sat, 09 May 2026 13:38:08 +0400 Latest news…

38 րոպե ago

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․…

41 րոպե ago

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան Sat, 09 May 2026…

43 րոպե ago