«Հրապարակ»․ Ծնողին դպրոց չեն թողել, քանի որ քոչարյանական է

«Հրապարակ»․ Ծնողին դպրոց չեն թողել, քանի որ քոչարյանական է

Fri, 10 Apr 2026 09:45:10 +0400


Հրազդանի Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի համակարգող Գնել Հակոբյանի եւ ծնողների միջեւ միջադեպ է տեղի ունեցել։ Մեզ պատմեցին, որ ծնողները մտել են դպրոց, որ երեխաներին տուն տանեն, համակարգող Գնել Հակոբյանը ծնողներին ասել է, թե չեն կարող մտնել դպրոց, քանի որ իրենք այլ կուսակցության են հարում՝ քոչարյանական են։

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք սույն դպրոցի ԺՊ Սուսաննա Մեսրոպյանին։ Դո՞ւք եք հրահանգել համակարգող Գնել Հակոբյանին, որ թույլ չտա այլ կուսակցությունների համակիր ծնողներին մուտք գործել դպրոց։
«Իհարկե՝ ոչ, մենք այդ հարցն արդեն պարզել ենք, ծնողներին կանչել ենք դպրոց, իրենք էլ, համակարգողն էլ նստել, իրար հետ խոսել են, լրիվ սխալ բան է եղել։ Նման արտահայտություն չի հնչել համակարգողի կողմից, ծնողն անձամբ չի լսել, չգիտեմ՝ ով ինչպես է բացատրել։ Ես ծնողներին հրավիրել եմ դպրոց, համակարգողի հետ նստել խոսել են ու եկել են ընդհանուր եզրակացության, որ սխալ է եղել, ոչ մի նման բան չի եղել։

Բնականաբար, իմ կողմից նման բան չի կարող լինել, որովհետեւ դպրոցները չեն քաղաքականացվում, մենք դուրս ենք քաղաքականությունից»։ Մեզ պատմեցին, որ Ձեր դպրոցի համակարգողը բնակվում է այն թաղամասում, որտեղ բնակվում է Սասուն Միքայելյանը։ Դպրոցում նաեւ ավագանու ՔՊ-ական անդամ ունեք, ճի՞շտ է այդ տեղեկությունը։ «Այո, դա ճիշտ է, ես չեմ կարող հերքել»։ Ասում եք, որ Ձեր դպրոցը քաղաքականությունից դուրս է, սակայն նախորդ համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց Ձեր դպրոցի նախկին տնօրենն էր դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավել քարոզարշավին։ «Ես հենց այդ տարիներին փոխտնօրեն եմ եղել, այդքան շշուկի մեջ ես եմ ընկել եւ չէի ուզի, որ նորից նույն պատմությունը կրկնվեր։ Ես աշխատում եմ իմ կոլեկտիվին ընդհանրապես հեռու պահել նման քաղաքական խոսակցություններից, նույնիսկ դպրոցի ներսում չի հնչում որեւէ թիմի, խմբակցության մասին, կամ որեւէ անձի մասին նման խոսակցություն դպրոցում չկա։ Ծնողների հետ կապված՝ եղել է թյուրիմացություն, ծնողները եկել են, զրուցել են, ե՛ւ համակարգողը, ե՛ւ ծնողները ներողություն են խնդրել, ամեն ինչ հարթվել է։ Ծնողներին արգելվում է դպրոց մտնել, դա ցանկացած դպրոցում անում են, զանգը կտա, նոր ծնողը կմտնի ներս։ Այդ ծնողը պարզապես վերագրել է նրան, որ ինքը Քոչարյանի կողքին նկարված է եղել, ու իրեն թվացել է, որ լարվածությունն այդտեղից է եկել։ Ամեն մեկն ազատ է իր ընտրության մեջ։ Ես ծնողների մոտ էլ եմ ասել եւ դպրոցում էլ ասում եմ, որ մենք իրավունք չունենք դպրոցում որեւէ քաղաքական թեմայով խոսել կամ ինչ-որ մեկին ստիպել, նման բան չկա դպրոցում»։

Տիկին Մեսրոպյան, ասացիք, որ այս ամենը թյուրիմացություն է եղել։ Եթե թյուրիմացություն է եղել, վարչական գծով տնօրենն ինչո՞ւ է ներողություն խնդրել ծնողներից։ «Չէ, չէ, ոչ թե ներողություն է խնդրել, ես սխալ արտահայտվեցի, կներեք, ոչ թե ներողություն է խնդրել, այլ իրենք եկան ընդհանուր հայտարարի, որ սխալ է եղել, ինչ-որ մեկն է հասցրել ծնողին, որովհետեւ ծնողն անձամբ ինքը չի լսել, ասացին՝ կներեք, թյուրիմացություն է եղել։ Կարող եմ ասել, որ մեր դասվարներից մեկի տղաները հանդիպել են Քոչարյանին, դիմավորել են, հո մենք չե՞նք դնի՝ դասվարին ասենք, որ դպրոց մի արի»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ, Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Տիգրան Բակլաչյանը Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին ներգրավել էր դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին։

Անի Առաքելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան

Սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց․ կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ…

22 րոպե ago

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին Sun, 02 Aug 2026 20:45:14 +0400…

34 րոպե ago

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում Sun, 02 Aug 2026 20:31:11…

49 րոպե ago

Վերահսկվող ընդդիմության միջազգային օրինակները

Վերահսկվող ընդդիմության միջազգային օրինակները Sun, 02 Aug 2026 20:16:42 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․…

1 ժամ ago

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը Sun, 02 Aug 2026 20:07:28 +0400 Ազգային ժողովի…

1 ժամ ago

Սերգեյ Կարմրյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Սերգեյ Կարմրյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ Sun, 02 Aug 2026 20:00:23 +0400 Սերգեյ Կարմրյանը Բաքվում…

1 ժամ ago