Իրանը հերքում է՝ չի ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանը հերքում է՝ չի ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Fri, 10 Apr 2026 10:30:39 +0400


Իրանի պետական ​​«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ, տեղեկությունը, թե Իրանի պատվիրակությունը Իսլամաբադ է ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, կեղծ է։

«Մինչև ԱՄՆ-ն չկատարի Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ Իսրայելը չշարունակի իր հարձակումները, բանակցությունները կասեցված են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հերքել է Իրանի մասնակցությունը Պարսից ծոցի թիրախների վրա վերջերս կատարված հարձակումներին։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարբեր լրատվական գործակալություններ հրապարակել են Պարսից ծոցի հարավային ափին գտնվող մի քանի երկրներում գտնվող թիրախների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդագրություններ։ Տեղեկացնում ենք ձեզ, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրադադարի ընթացքում որևէ երկրի դեմ որևէ հրթիռ կամ անօդաչու թռչող սարք չեն արձակել», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱԹՍ-ներով ականազերծում են ծովը

ԱԹՍ-ներով ականազերծում են ծովը Mon, 20 Apr 2026 19:00:45 +0400 Միացյալ Նահանգները կիրառում են վերջրյա…

16 րոպե ago

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում Mon, 20 Apr 2026 18:45:36 +0400 «Փաշինյանի շանսերն ավելի…

31 րոպե ago

«Բոլորին դեմ եմ» ՝ հնարամիտ մոլորությո՞ւն, թե՞ հատուկ հաշվարկ Մաս 1-ին․ ԲԼՈԳ

«Բոլորին դեմ եմ» ՝ հնարամիտ մոլորությո՞ւն, թե՞ հատուկ հաշվարկ Մաս 1-ին․ ԲԼՈԳ Mon, 20 Apr…

35 րոպե ago

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին Mon, 20 Apr 2026 18:31:50 +0400 Հակակոռուպցիոն…

45 րոպե ago

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել լքել Իրաքը

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել լքել Իրաքը Mon, 20 Apr 2026 18:30:31 +0400 Բաղդադում ԱՄՆ…

46 րոպե ago

ԲՀԿ-ն առաջադրման հայտ է ներկայացրել

ԲՀԿ-ն առաջադրման հայտ է ներկայացրել Mon, 20 Apr 2026 18:25:15 +0400 Այսօր՝ ապրիլի 20-ին, ԿԸՀ-ն…

52 րոպե ago