«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի վիճակը ծայրահեղ ծանր է

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Fri, 10 Apr 2026 11:15:35 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:

– Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ բարերար Սամվել Կարապետյանը կարող է բոմժ դառնալ, իսկ ՔՊ-ական մի պատգամավոր էլ ասում է, որ անգամ կարող է այնպես անել, որ Սամվել անունով բոլոր անձանց արգելվի ընտրություններին մասնակցել: Ըստ Ձեզ` այս հայտարարություններն ինչի՞ համար են արվում: Արդյո՞ք իրավական պետության վարչապետին եւ պատգամավորներին հարիր է նման բառապաշարով խոսելը:

– Այս մարդիկ իրականության զգացումը կորցրել են, իսկ իրականության զգացումը կորցնելը քաղաքական վախճանի ամենաակնառու նշաններից է: Ի դեպ, եթե հետադարձ հայացք նետենք Հայաստանի նորանկախ պատմությանը, ապա էլի են եղել նման իշխանություններ, երբ իշխանավորները կորցրել են իրականության զգացումը, բայց հետո շատ են զղջացել դրա համար, քանի որ թանկ են վճարել: Իրականությունից կտրված իշխանավորների վերջը լավ չէ: Նման մարդիկ սովորաբար լկտիանում են, սակայն բումերանգի օրենքով ամեն ինչ վերադառնում է վերջում իրենց կողմը: Իշխանությունների վիճակը ողբերգական է: Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտակցում է, որ ունի ռեյտինգի խնդիր: Նա իր բոլոր այլանդակություններով, ընտրակեղծարարություններով, վարչական ռեսուրսների կիրառմամբ եւ այլն, ունի ընդամենը 40 տոկոս ձայն: Այս մարդիկ հասկանում են, որ չկա վերարտադրման ռեսուրս: Ինչպես Խաչիկ Մանուկյանն է ասում` այս գոյանքները չունեն բարոյականության նշույլ: Այս բոլոր հայտարարությունները նրանց տագնապների եւ վախերի մասին են: Նրանք գիտեն, որ ոչինչ իրենց մոտ չի ստացվելու, դրա համար փորձում են նման հայտարարություններով գոնե ազդեցություն ունենալ իրենց էլեկտորատի վրա, քանզի անգամ Նիկոլի էլեկտորատն է հրաժարվում Նիկոլից: Ես իմ առօրյա շփումներից եկել եմ այն եզրակացության, որ, այո, այս անգամ բոլոր հնարավոր եւ անհնար կեղծիքներով այս մարդիկ կարողանալու են հաղթահարել հազիվ 40 տոկոս քվե: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է: Բարոյապես տհասի հուսահատությունն ունենում է նման էկզոտիկ դրսեւորումներ: Ընդամենը մի հորդոր ունեմ մեր ընդդիմությանը. այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է, կարող է գնալ որոշ արգելքների, պետք է նրանք այդ պարագայում համախմբվեն առավել, քան երբեւէ: Ես լսել եմ, որ զինվորական շքերթ են իշխանությունները ցանկանում կազմակերպել, չեմ բացառում, որ այդ քայլով փորձում են Ադրբեջանին սադրել: Որպեսզի Ադրբեջանը փոքր ծավալի ռազմական գործողություններ սկսի սահմանին, դրա համար պետք է առիթ: Եթե նման բան եղավ, ապա ռազմական դրություն են մտցնելու եւ ընտրությունները չեղարկեն․ դա եւս տարբերակ է իշխանությունների համար: Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի այս բոլոր սցենարներին:

– Իսկ ի՞նչ եղավ խաղաղության կոնցեպտի հետ:

– Խաղաղության կոնցեպտ չկա, ահաբեկելով փորձում են ժողովրդից ձայներ գողանալ: Բայց խաղաղության թեզը չի բերում Նիկոլի վերարտադրությանը, այստեղ Նիկոլի տերերի համար խնդիր է առաջանում: Եթե խաղաղության թեզը Նիկոլի վերարտադրմանը չի նպաստում, այդ պարագայում հակառակը կփորձեն անել, սակայն հասարակությունը որեւէ պարագայում չպետք է ընկճվի, չպետք է վախենա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին Sat, 22 Aug 2026 09:45:17 +0400 Դիլիջանի…

15 րոպե ago

«Հրապարակ». Դրսից կադրեր հրավիրվել են ամենաշատը Տեր-Պետրոսյանի ժամանակ. ովքեր էին նրանք

«Հրապարակ». Դրսից կադրեր հրավիրվել են ամենաշատը Տեր-Պետրոսյանի ժամանակ. ովքեր էին նրանք Sat, 22 Aug 2026…

45 րոպե ago

Շոուներով զբաղեցնում են, որ կարեւոր թեմաները չնկատվեն

Շոուներով զբաղեցնում են, որ կարեւոր թեմաները չնկատվեն Sat, 22 Aug 2026 09:00:23 +0400 Եկեք տեսնենք,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից

«Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից Sat, 22 Aug 2026 08:45:43 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց Sat, 22 Aug 2026 08:30:36 +0400 Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ Sat, 22 Aug 2026 08:25:15 +0400 Օգոստոսի 21-ին եւ…

2 ժամ ago