Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Fri, 10 Apr 2026 12:28:51 +0400


Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Բանկը դարձել է իրենց վստահելի և հարազատ գործընկերը․ «Ֆասթ Բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետև սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության և երկարատև գործընկերության», – ասել է նա։

Հավելենք, որ Ֆասթ Բանկի և Բարդերի ակումբի բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլև մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։

«Բարդերի ակումբի Ֆասթ Բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաև «Հուսո Առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլևս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարևոր և հետաքրքիր նախադեպ է, որովհետև սա կամուրջ է բիզնես ոլորտի և սոցիալական ոլորտի միջև», – նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։

Ի դեպ, Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Համբարձումյանը երդվեց

Գագիկ Համբարձումյանը երդվեց Tue, 14 Apr 2026 13:38:07 +0400 Գրել էինք, որ մեկնարկել է Ազգային…

11 րոպե ago

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին Tue, 14 Apr 2026 13:30:38 +0400 ԱՄՆ վարչակազմը…

19 րոպե ago

Ավելի զզվելի կադր, թերևս, դժվար է պատկերացնել

Ավելի զզվելի կադր, թերևս, դժվար է պատկերացնել Tue, 14 Apr 2026 13:26:42 +0400 ՀՀԿ խորհրդի…

23 րոպե ago

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել Tue, 14 Apr 2026 13:21:15 +0400 Բագրատ Սրբազանի գործով պաշտպանները…

28 րոպե ago

Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են

Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են Tue, 14 Apr 2026 13:20:13 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը…

29 րոպե ago

Ի՞նչ եղավ, երբ ծաղկեփունջ գնեցին հուշանվեր 20 հազար դրամով

Ի՞նչ եղավ, երբ ծաղկեփունջ գնեցին հուշանվեր 20 հազար դրամով Tue, 14 Apr 2026 13:15:51 +0400…

33 րոպե ago