Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում

Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում

Fri, 10 Apr 2026 12:53:16 +0400


Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան՝ MESA-ն, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։

Ասոցիացիան շեշտում է, որ Գզոյանն առանցքային առաջնորդող դեր է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, թանգարանի արդիականացման և երիտասարդ հայ գիտնականներին ցեղասպանագետների համաշխարհային հանրության մեջ ինտեգրելու գործում, իսկ նրա գիտական աշխատությունները հրապարակվել են եվրոպական և ամերիկյան առաջատար պարբերականներում։

Ասոցիացիայի բաց նամակում անդրադարձ է արվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի ասուլիսին, որի ժամանակ նա հայտարարել է, թե հենց ինքն է պահանջել Գզոյանի հրաժարականը, որովհետև, ըստ նրա, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին «սադրիչ» գիրք էր նվիրել Արցախի մասին։

«Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և տնօրենի պաշտոնում նշանակել Ձեր աշխատակազմի անդամներից մեկին, իսկ անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում՝ ձգտելով վերջ տալ Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով»,- նշված է ասոցիացիայի նամակում։

Նամակում շեշտվում է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման նպատակներից մեկը հենց Հայոց ցեղասպանության ժխտողականությանը դիմակայելն էր։ Հորդորում են ՀՀ կառավարությանը շտկել անարդարացի միջամտությունը գիտական անկախությանը և վերականգնել միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ոչ միայն ՀՑԹԻ-ի, այլև ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանի հանձնառության հանդեպ։

Նամակների պատճեններն ուղարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (IAGS)։

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան

Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Fri, 10 Apr 2026…

11 րոպե ago

Պուտինի վարկանիշը շեշտակի ընկնում է․ ի՞նչ կապ ունեն Telegram-ը, VPN-ը  և համացանցը

Պուտինի վարկանիշը շեշտակի ընկնում է․ ի՞նչ կապ ունեն Telegram-ը, VPN-ը  և համացանցը Fri, 10 Apr…

20 րոպե ago

Երիտասարդ ժամանակ շորերս Ռոբերտո Կավալին էր կարում

Երիտասարդ ժամանակ շորերս Ռոբերտո Կավալին էր կարում Fri, 10 Apr 2026 14:25:33 +0400 «Ուժը հայրենյաց»…

25 րոպե ago

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին Fri, 10 Apr 2026 14:18:22 +0400 Հունիսի…

33 րոպե ago

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ Fri, 10 Apr 2026 14:16:59 +0400 Շիրակի մարզի Աղին…

34 րոպե ago

Բուշ, Օբամա, Բայդեն․ նախագահները դեմ են եղել Իրանին հարվածելուն

Բուշ, Օբամա, Բայդեն․ նախագահները դեմ են եղել Իրանին հարվածելուն Fri, 10 Apr 2026 14:00:44 +0400…

50 րոպե ago