Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում

Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում

Fri, 10 Apr 2026 12:53:16 +0400


Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան՝ MESA-ն, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։

Ասոցիացիան շեշտում է, որ Գզոյանն առանցքային առաջնորդող դեր է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, թանգարանի արդիականացման և երիտասարդ հայ գիտնականներին ցեղասպանագետների համաշխարհային հանրության մեջ ինտեգրելու գործում, իսկ նրա գիտական աշխատությունները հրապարակվել են եվրոպական և ամերիկյան առաջատար պարբերականներում։

Ասոցիացիայի բաց նամակում անդրադարձ է արվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի ասուլիսին, որի ժամանակ նա հայտարարել է, թե հենց ինքն է պահանջել Գզոյանի հրաժարականը, որովհետև, ըստ նրա, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին «սադրիչ» գիրք էր նվիրել Արցախի մասին։

«Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և տնօրենի պաշտոնում նշանակել Ձեր աշխատակազմի անդամներից մեկին, իսկ անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում՝ ձգտելով վերջ տալ Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով»,- նշված է ասոցիացիայի նամակում։

Նամակում շեշտվում է՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման նպատակներից մեկը հենց Հայոց ցեղասպանության ժխտողականությանը դիմակայելն էր։ Հորդորում են ՀՀ կառավարությանը շտկել անարդարացի միջամտությունը գիտական անկախությանը և վերականգնել միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ոչ միայն ՀՑԹԻ-ի, այլև ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանի հանձնառության հանդեպ։

Նամակների պատճեններն ուղարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (IAGS)։

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

20 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

24 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

36 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

50 րոպե ago

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը Sun, 08 Nov 2026 11:45:32 +0400 Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում Sun, 08 Nov 2026 11:37:04 +0400 Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին,…

1 ժամ ago