Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության

Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության

Fri, 10 Apr 2026 15:52:34 +0400


Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների

Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը։

Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։
Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։

Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։

Հետեւաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը։

«Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Ագնեսա Խամոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին Wed, 08 Jul 2026 11:00:22 +0400 Աշխարհի գործող…

3 րոպե ago

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը Wed, 08 Jul…

18 րոպե ago

Թրամփը հրամայել է հարվածել Իրանին․ սարսափելին սկսվեց նորից

Թրամփը հրամայել է հարվածել Իրանին․ սարսափելին սկսվեց նորից Wed, 08 Jul 2026 10:30:17 +0400 ԱՄՆ…

33 րոպե ago

#Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

#Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը Wed, 08 Jul 2026 10:30:16 +0400 Latest news from Secure…

33 րոպե ago

«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են

«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են Wed, 08 Jul 2026 10:25:13 +0400 Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից…

38 րոպե ago

«Հրապարակ». Կենդանիները նման գործողություններից ենթարկվում են սթրեսի

«Հրապարակ». Կենդանիները նման գործողություններից ենթարկվում են սթրեսի Wed, 08 Jul 2026 10:15:08 +0400 Երեկ ՀՀ…

48 րոպե ago