Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները

Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված արժեքները

Fri, 10 Apr 2026 21:34:12 +0400


Ապշել կարելի է, թե մեկ մարդն ինչքան արագ կարող էր ոչնչացնել տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները, փոխհարաբերությունները, արժեքները:

Բավական է հայտնվեր մի Նիկոլ և մի քանի տարվա ընթացքում կպարզվեր, որ մեր հասարակության մեջ տարրական կուլտուրա ու գիտելիք չունեցող, իր հայրենակցի կոկորդը կրծելու ունակ, իր պատմությունն ու անցած ուղին չհարգող, քֆուրչի ու չար մարդկանց մի մեծ զանգված է ապրել, որոնց չենք ճանաչել մինչնիկոլ դարաշրջանում:

Կպարզվեր, որ այդ մարդիկ պարզ ընտանեկան դաստիարակություն չեն ստացել` ոչ մեծ են ճանաչում, ոչ` փոքր, յուրաքանչյուր հաջողակ, կայացած, հարուստ մարդու թշնամի են համարում, ատում են Արցախն ու սխալ են համարում 1988-ի շարժումը: Սրանց համար իրենց մի քանի հազար դրամը թանկ է Հայաստանի տարածքի հազարավոր կիլոմետրերից: Սրանք ոչ անարդար դատվողներին են կարեկցում, ոչ` անտուն արցախցիներին: Չեն վրդովվում երբ բարձրաստիճան պաշտոնյաները գռեհիկ ու անթույլատրելի լեքսիկոն են օգտագործում և ծաղրում իրենց քաղաքական հակառակորդներին, հալածում Եկեղեցին ու հոգևորականներին, չարաշահում իրենց դիրքն ու պետբյուջեն մսխում` իրենց հորից ստացած ժառանգության նման:

Այս խավը շատ արագ յուրացնում է վատ բաները, իսկ խելացի խոսքը, հազար անգամ էլ լսի` մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս: Սրանք արյան ծարավ ունեն ու վրեժի պահանջ. մարդ մեռնի, մարդ բռնեն, մեկը սնանկանա, մյուսը ձախողվի` հրճվեն:

Ցանկացած երկրում վատ իշխանությունը հենց սրանց նմանների շնորհիվ է երկար պաշտոնավարում, որովհետև սրանք, որպես կանոն, վերջինն են հասկանում, որ տվյալ իշխանությունը չարիք է և մինչև չհեռացնես` երկիրը չի զարգանա, իրենց կյանքը չի լավանա:

Եվ ցանկացած վատ իշխանություն ամեն ինչ անում է, որ այս ընտրազանգվածը չնվազի, չսթափվի ու չկրթվի: Բայց տարբեր երկրներում այս չմտածող զանգվածը տարբեր քանակի է լինում: Հետամնաց ու չզարգացող երկրներում` շատ, քաղաքակիրթ երկրներում` քիչ:

Երբ լսում-կարդում ես նիկոլականների ասածները, թվում է` մենք առաջին խմբին ենք պատկանում և խիստ չափազանցված են «հայի խելքի» մասին պատկերացումները (ծաղրում ենք, չէ՞ վրացուն, ռուսին, ադրբեջանցուն, հնդիկին…մենք խելոք ազգ ենք, մյուսները` տուտուց, բութ, ալկոհոլիկ, հիմար…): Բայց երբ սկսում ես ուսումնասիրել ֆեյքերով գեներացվող վիրտուալ իրականությունը և տեսնում ես, թե մի կողմից գոյություն չունեցող պրոֆիլներով ոնց են խաբում, իսկ մյուս կողմից` ՔՊ-ական մի 100-200 հոգով ի՜նչ դաժան քարոզչական տեռոր են իրականացնում մեր հասարակության նկատմամբ, հասկանում ես, որ դա էլ է մի մեծ մոլորություն:

Հավատացեք` հայը ֆրանսիացուց ու գերմանացուց ավելի հիմար չի, ավելի շահամոլ չի, ավելի անազնիվ չի: Նրանցից ավելի քիչ չի սիրում իր հայրենիքն ու պատմությունը: Ուղղակի մեծ դժբախտություն է ունեցել 2018 թվականին իշխանության բերել մի մարդու, որը չի սիրում իր հայրենիքը, չի սիրում մարդկանց, բայց անչափ շատ է սիրում իշխանությունը և հրաշալի տիրապետում է փիառի մեթոդներին: Եվ հիմա պառակտում ու ատելություն է սերմանում, ամեն ինչ անում է, որ հայ մարդն էլ չսիրի իր հայրենիքն ու հայրենակցին` անտարբեր հետևի իր հայրենիքի կործանմանը:

Նա մեր պետությունը դրել է իր իշխանության զոհասեղանին և մինչև վերջին շունչը պայքարելու է իշխանության մնալու համար: Մնում է պարզենք` նա՞ է մենակ ավելի ուժեղ, թե՞ մենք բոլորս: Կկարողանա՞ ոչնչացնել մեր պետությունը, թե՞ մեր մեջ դեռ չի մեռել ինքնապաշտպանական բնազդը և ինչ որ չափի իմունիտետ կա: Վերջապես` մենք ենք շա՞տ, թե՞ այն ցածր խավը, որը վտանգներն այսօր չի զգում, վաղը զգալու է` երբ ամեն ինչ ավարտված ու կորսված լինի…

ՀԳ Ապրիլը մեր ցավի ու հիշողության, մեր ազգի միասնականության ամիսն է…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

8 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

8 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

8 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

8 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

8 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

8 ժամ ago