«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը

Sat, 11 Apr 2026 08:20:00 +0400


2024-ին «Հրապարակ»-ը գրել էր, որն ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված, դրանից հետո լրատվականները բազմաթիվ ահազանգեր եւ փաստեր են հրապարակել այն մասին, որ այս կամ այն տարածքից հեռացրել են փառքի անկյունները, ազգային հերոսների լուսանկարները։

Օրինակ, նույն 2024-ին Արարատ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները, դրանք մինչ օրս չեն վերականգնվել, կամ որ վերջին ամենաթարմ դեպքը՝ Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին աշխատանքից հեռացվել էր մարզպետ Վահրամ Խաչատրյանի հրահանգը չլսելու եւ Արցախի դրոշը դպրոցից չհեռացնելու համար։

«Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից», – հրաժեշտի հրապարակման մեջ գրել էր Կարինե Սմբատյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանը այս անգամ էլ որոշել է Վազգեն Սարգսյանի հայրենի՝ Արարատ գյուղի Մշակույթի տան (գյուղի կենտրոն) մոտ գտնվող 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժման կարևոր դեմքերից մեկի՝ Ստեփան Շահումյանի արձանը հեռացնել, դրա համար առաջիկայում կազմակերպել է հանրային լսումներ։

Հիշեցնենք, որ Ստեփան Շահումյանի անունով է անվանակոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, եւ հենց Արցախի կենտրոնում նախկինում Ստեփան Շահումյանի արձանն է եղել եւ հրապարակը ի պատիվ նրա կոչվել է Շահումյանի հրապարակ։

Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Շահումյանի արձանը ցանկանում են տեղափոխել այգի՝ տեղում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը․ «Ժողովուրդն է այդպես ցանկացել»։

Ստորագրահավա՞ք է եղել, վարչական ղեկավարն ասաց՝ ոչ, քննարկում է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Sat,…

10 րոպե ago

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը

Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը Sat, 31 Oct 2026 21:45:45 +0400 Հայկական կինոյի պատմության…

25 րոպե ago

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը

Նիկոլական «ժողովրդավարության» իրական դեմքը Sat, 31 Oct 2026 21:15:30 +0400 Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս…

55 րոպե ago

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ Sat, 31 Oct 2026 21:00:20 +0400 Փաշինյանը…

1 ժամ ago

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր Sat, 31 Oct 2026 20:45:45 +0400 ԱԺ-ում տեղի…

1 ժամ ago

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Sat, 31 Oct 2026 20:30:07 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago