Ոչ մի արժանիք

Ոչ մի արժանիք

Sat, 11 Apr 2026 09:00:16 +0400


Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի երկրի ղեկավարը:

Գրագետ՝ տնտեսությունից եւ արտաքին քաղաքականությունից գլուխ հանող, խելացի՝ իրենից խելացի մարդկանց կարծիքը լսող, ժուժկալ՝ փողի նկատմամբ թուլություն չունեցող, քաղաքավարի՝ թե՛ ենթակաների, թե՛ արտաքին գործընկերների հետ հարգալից շփվող, զուսպ՝ սեփական խոսքի արժեքը բարձր գնահատող, ժողովրդավար՝ ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող, արդարամիտ՝ հակառակորդների դեմ ազնիվ պայքարող, հոգատար՝ սոցիալապես անապահով խավերի նկատմամբ կարեկցանք ունեցող, հայրենասեր՝ ազգային արժեքները կարեւորող, պետականամետ՝ պետության շահը սեփականից վեր դասող։

Այս չափանիշներից քանիսի՞ն է համապատասխանում գործող վարչապետը: «Մի քիչ իրեն գժի տեղ դնելով» շփվել է արտաքին գործընկերների հետ։ Եվրոպական շուկան չմտած՝ նեղացնում է ԵԱՏՄ գործընկերներին։ Կառավարությունում չկա մի մարդ, որն իր պաշտոնին հարիր կրթություն կամ փորձ ունենա։ Սեփական թիմին եւ իրեն աստղաբաշխական պարգեւավճարներ է բաժանում։ Ենթականերին նվաստացնում է «վոթսափյան» քաղաքականությամբ, այլ պետությունների ղեկավարներին շշպռում իր «ազատ սոցիալական ցանցերով»։

Դատարանները շրջափակելու կոչերով եւ սահմանադրություն փոխելով՝ ոչնչացրել է իրավապահ համակարգը։ Ընդդիմախոսներին ամիսներով կալանքի տակ է պահում եւ հեգնում, թե «ինտերնետ ունեք, մի բան ասեք»։ Աղքատներին ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է, թոշակառուի՝ 10 հազար դրամ ծախսելու ունակության վրա է կասկածում։ Պատմական արդարությունը՝ անիմաստ համարում, իսկ պետության շահը 600 դոլարանոց գազի եւ առեւտրի բացակայության մեջ է տեսնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արդեն 331 զոհ․ ավերիչ երկրաշարժի հետևանքները

Արդեն 331 զոհ․ ավերիչ երկրաշարժի հետևանքները Tue, 25 Aug 2026 16:00:26 +0400 Կոլումբիայում տեղի ունեցած…

16 րոպե ago

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք

Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին հնարավոր չէ ընկճել կամ. «Հայաստան» դաշինք Tue, 25 Aug…

20 րոպե ago

Քոչարյանի փաստաբանները եկան Քոչարյանի մոտ` հիվանդանոց

Քոչարյանի փաստաբանները եկան Քոչարյանի մոտ` հիվանդանոց Tue, 25 Aug 2026 15:53:21 +0400 Latest news from…

23 րոպե ago

Ինչ կարգի մարդ պետք է լինես, որ․․․ ասում էր՝ չեմ թողնի, որ բան ժառանգես երեխուդ․ Քոչարյան

Ինչ կարգի մարդ պետք է լինես, որ․․․ ասում էր՝ չեմ թողնի, որ բան ժառանգես երեխուդ․…

29 րոպե ago

Սեդրակ Քոչարյանը դիմակավորված ԱԱԾ-ականների ուղեկցությամբ դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից

Սեդրակ Քոչարյանը դիմակավորված ԱԱԾ-ականների ուղեկցությամբ դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից Tue, 25 Aug 2026 15:40:24 +0400…

36 րոպե ago

«Բան չեմ հասկանում, երբ գործի նյութերը ստանանք, կխոսենք». Սերժ Սարգսյանը դուրս եկավ ՀԿ-ից

«Բան չեմ հասկանում, երբ գործի նյութերը ստանանք, կխոսենք». Սերժ Սարգսյանը դուրս եկավ ՀԿ-ից Tue, 25…

41 րոպե ago