Ոչ մի արժանիք

Ոչ մի արժանիք

Sat, 11 Apr 2026 09:00:16 +0400


Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի երկրի ղեկավարը:

Գրագետ՝ տնտեսությունից եւ արտաքին քաղաքականությունից գլուխ հանող, խելացի՝ իրենից խելացի մարդկանց կարծիքը լսող, ժուժկալ՝ փողի նկատմամբ թուլություն չունեցող, քաղաքավարի՝ թե՛ ենթակաների, թե՛ արտաքին գործընկերների հետ հարգալից շփվող, զուսպ՝ սեփական խոսքի արժեքը բարձր գնահատող, ժողովրդավար՝ ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող, արդարամիտ՝ հակառակորդների դեմ ազնիվ պայքարող, հոգատար՝ սոցիալապես անապահով խավերի նկատմամբ կարեկցանք ունեցող, հայրենասեր՝ ազգային արժեքները կարեւորող, պետականամետ՝ պետության շահը սեփականից վեր դասող։

Այս չափանիշներից քանիսի՞ն է համապատասխանում գործող վարչապետը: «Մի քիչ իրեն գժի տեղ դնելով» շփվել է արտաքին գործընկերների հետ։ Եվրոպական շուկան չմտած՝ նեղացնում է ԵԱՏՄ գործընկերներին։ Կառավարությունում չկա մի մարդ, որն իր պաշտոնին հարիր կրթություն կամ փորձ ունենա։ Սեփական թիմին եւ իրեն աստղաբաշխական պարգեւավճարներ է բաժանում։ Ենթականերին նվաստացնում է «վոթսափյան» քաղաքականությամբ, այլ պետությունների ղեկավարներին շշպռում իր «ազատ սոցիալական ցանցերով»։

Դատարանները շրջափակելու կոչերով եւ սահմանադրություն փոխելով՝ ոչնչացրել է իրավապահ համակարգը։ Ընդդիմախոսներին ամիսներով կալանքի տակ է պահում եւ հեգնում, թե «ինտերնետ ունեք, մի բան ասեք»։ Աղքատներին ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է, թոշակառուի՝ 10 հազար դրամ ծախսելու ունակության վրա է կասկածում։ Պատմական արդարությունը՝ անիմաստ համարում, իսկ պետության շահը 600 դոլարանոց գազի եւ առեւտրի բացակայության մեջ է տեսնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․

Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․ Sat, 01…

7 րոպե ago

Գեղամ Թովմասյանն ազատվել է պաշտոնից

Գեղամ Թովմասյանն ազատվել է պաշտոնից Sat, 01 Aug 2026 15:41:17 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի…

11 րոպե ago

Ի՞նչ «վատություն» է արել Նեթանյահուն Ուկրաինային

Ի՞նչ «վատություն» է արել Նեթանյահուն Ուկրաինային Sat, 01 Aug 2026 15:30:34 +0400 2023 թվականին հանրապետական…

22 րոպե ago

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում Sat, 01 Aug 2026 15:15:11…

37 րոպե ago

Պուտինին ստում են

Պուտինին ստում են Sat, 01 Aug 2026 15:00:56 +0400 Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը ստում է նախագահ…

52 րոպե ago

ՔՊ վերնախավը հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս

ՔՊ վերնախավը հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս Sat, 01 Aug 2026 14:45:01…

1 ժամ ago