Քաղաքացին ասում է՝ ես «դուխով» եմ, դու՝ ոչ

Քաղաքացին ասում է՝ ես «դուխով» եմ, դու՝ ոչ

Sat, 11 Apr 2026 15:15:47 +0400


Երբ տաշիրցին հարցնում է Նիկոլ Փաշինյան-ին՝ «ՀՀ-ում ուժեղ, դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է», Փաշինյանը աճպարարությամբ չպետք է զբաղվի։ Այլ պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ է նման հարց բարձրաձայնվում։
Քաղաքացին ասում է, որ ինքն իր երկրում «դուխով» է, հպարտ, բայց դրսում՝ ոչ։ Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Այսպիսի հարցերը չեն ծնվում դատարկ տեղից։ Դրանք առաջանում են, երբ հասարակությունը սկսում է կասկածել սեփական ինքնությանը՝ ոչ թե բառերով, այլ՝ ներքին զգացողությամբ։ Սա նշանակում է, որ հայ ազգի ոգին, մեր տղաների ոգին չի կոտրվել․ նրանք «դուխով» են, որովհետև կարող են իրենց երկիրը պաշտպանել։

Փաշինյանը, սակայն, ընտրում է ամենահարմար, բայց ոչ պատասխանատու ճանապարհը՝ բառերին «կառչելը»։ Նա չի փորձում հասկանալ հարցի ենթատեքստը, այլ կենտրոնանում է ձևի վրա։ Ասում է՝ «ես դրսի ղեկավարը չեմ»։ Սա քաղաքական ռեֆլեքս է՝ խուսափել խորքային պատասխանատվությունից՝ այն փոխարինելով տեխնիկականով։
Քաղաքացին, ըստ էության, ասում է․ «Ես ունեմ ներքին պատրաստակամություն՝ պաշտպանելու, դիմադրելու, կռվելու։ Բայց չեմ տեսնում, որ այդ ներուժը դառնում է պետական քաղաքականություն»։

Այստեղ է առաջանում խզումը՝ ժողովրդի հոգեբանական վիճակի և իշխանության քաղաքական վարքի միջև։ Թե ինչու իր երկրում քաղաքացին «դուխով» չէ, միանգամայն պարզ է։ Իրենց երկիրը մաս-մաս հանձնելով, իրենց տարածքներին տիրություն չանելով՝ ամբողջ աշխարհի առաջ «բեղից ընկած բրինձ» են դառնում։ Ոչ ոք չի հարգի նրան, ով իր հողը հանձնում է, ով չի կռվում իր սուվերեն տարածքների համար, ով ասում է՝ մենք չենք պաշտպանի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախը։

Եվ հենց այստեղ է ամենասուր կետը․ երբ իշխանությունը ընտրում է նահանջի, զիջման, «խաղաղության ցանկացած գնով» տրամաբանությունը, այն սկսում է հակասել հասարակության ներքին կոդին։ Այն արտահայտվում է նման հարցերով, կիսատ ձևակերպումներով, նույնիսկ հեգնանքով։ Քաղաքացին «դուխով է» , բայց պետությունը՝ ոչ։ Այստեղ խոսքը կառավարման ողջ համակարգի մասին է։

Քանի դեռ իշխանությունը չի տալիս այս հարցի իրական պատասխանը՝ ոչ թե բառերով, այլ քաղաքական վարքով, նման հարցերը շարունակելու են հնչել։

Որովհետև դրանք դժգոհություն չեն միայն․ դրանք՝ չօգտագործված ներուժի մասին ահազանգ են։ Փաստորեն քաղաքացին պարզ ասում է՝ ես դուխով եմ, դու՝ ոչ։ Ժողովուրդը դուխով է, իսկ դու, որ քեզ ներկայացնում ես որպես պետություն, դուխով չես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը…

10 րոպե ago

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են Wed, 28 Oct 2026 12:15:16…

25 րոպե ago

Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների համար

Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների համար Wed, 28 Oct 2026 12:10:06 +0400 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

31 րոպե ago

Տիկնա’յք, դուք լռեցիք, երբ Սոնա Մնացականյանը զոհվեց վարչապետի շարասյան պատճառով

Տիկնա’յք, դուք լռեցիք, երբ Սոնա Մնացականյանը զոհվեց վարչապետի շարասյան պատճառով Wed, 28 Oct 2026 12:09:39…

31 րոպե ago

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը Wed, 28 Oct 2026 12:00:54 +0400…

40 րոպե ago

Թույլ չենք տա հայ ընտանիքը ներկայացնել որպես բռնության մոդել

Թույլ չենք տա հայ ընտանիքը ներկայացնել որպես բռնության մոդել Wed, 28 Oct 2026 12:00:46 +0400…

40 րոպե ago