Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին

Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին

Sat, 11 Apr 2026 16:45:14 +0400


Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու և նրանց գերեզմանները պղծելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Օրենքի համաձայն՝ ցեղասպանության զոհերի գերեզմանների և հուշարձանների ոչնչացման, վնասման կամ պղծման համար, անկախ այն բանից՝ դրանք գտնվում են Ռուսաստանում, թե դրա սահմաններից դուրս, նախատեսվում է մինչև հինգ տարի ազատազրկում։ Բացի այդ, խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստի ժխտման կամ դրա արդարացման, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու համար սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երեք տարի ազատազրկմամբ։

«Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։

– Ինչո՞ւ այս փուլում ՌԴ նախագահը ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց։

– Նախ պետք է արձանագրենք, որ դա համամարդկային մոտեցումների և արժեքների փաստագրում է և ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի տարբեր քաղաքակիրթ երկրներում ցեղասպանությունների ժխտումը այնքան անընդունելի է, որ քրեականացնում են և տարատեսակ իրավական ձևակերպումներով համարվում են դրանք անընդունելի։ Բացի դա ռուս-ուկրաինական պատերազմում փաստորեն արձանագրվեցին ցեղասպանական ռասիստական գործողություններ, և նախորդիվ պատմության տարբեր փուլերի վերասրփագրումներ, երբ համաշխարհային պատերազմի հերոսները Ուկրաինայում ներկայացվեցին որպես հակահերոսներ, իսկ ցեղասպանական մոտեցումները կիսողները հերսացվեցին։ Ենթադրում եմ, որ օրենցի ընդունման գլխավոր մոտիվներից մեկը ռուս-ուկրաինական այս պատերազմն է և այդ ընթացքում նացիստի, նացիստական մոտեցումների վերաարտադրումը։

-Որքանո՞վ է այս օրենքի ընդունումն առնչվում հայերի և ցեղասպանության հետ։

Մենք Ռուսաստանում տարբեր հուշարձաններ ունենք, որոնք խորհրդանշում են հայոց ցեղասպանության հիշատակը, մեր տարբեր երախտավորների հիշատակը և կարծում եմ թուրք-ադրբեջանական լոբբիի պայքարը Ռուսաստանի տարածքում հայ ժողովրդի համար խորհրդանշական հուշարձանների և դրանց տեղադրման դեմ հիմա էլ ավելի բարդ է լինելու, և այս իմաստով եթե ֆիքսվում է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, ապա դա հենց առաջինը պետք է ասոցացվի և վերաբերի հայոց ցեղասպանությանը։ Գալով արդեն Հայաստանին, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի պարտվողական քաղաքականության կոնտեքստում, իբրև թե պռագմատիզմից ելնելով վերասրբագրումներ են անում նաև այս ոլորտում։ Մի քանիսը կարող ենք թվարկե, որ Փաշինյանն ասում է պետք է դադարեցնենք ցեղասպանությունների մրցավազքը, նրա հայտարարությունից մեկ օր հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարում է հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Երկրորդ աղաղակող փաստն այն է, որ բռնապետական հակումներով տարված իշխանությունը և վարչապետ Փաշինյանը չեն թաքցնում, որ ուղիղ հրահանգով հրաժարական է տալիս Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Փաշինյանը բացահայտ միջամտում է ու չի էլ հերքում գիտական կառույցի գործունեությանը, ասելով, որ ցեղասպանության հետ կապված որոշ ուղղությունները չեն համընկնում Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականության հետ։ Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ բացվեց Նեմեսիսի գործողությանը նվիրված արձանը, Փաշինյանը կրկին բացասական արձագանք տվեց։ Այնպես որ կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը ավելի է շեշտելու այդ դիսոնանսը, որը կա համաշխարհային ընկալման մեջ ցեղասպանությունների հանդեպ, և որը կա «դուխով», իրականում պարտվողական և վախով տարված Հայաստանի իշխանությունների պատկերացումների մեջ։

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է Ռուսաստանն ապահովելու օրենքի կիրառումը ՌԴ տարածքից դուրս։

– Չեմ կարող ասել, թե օրենքը ինչպես է գործելու, բայց կարող եմ ենթադրել, որ այդ վանդալիզմի մեջ ներգրավված անձինք միգուցե Ռուսաստանի տարածքում համապատասխան իրավական հետապնդման կամ մոտեցումների ենթարկվեն, և եկեք չմոռանանք, որ 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո օկուպացված Արցախում նույնպես տեղի են ունենում զինվորական պանթեոնների, գերեզմանների ավերում, որը շատ հաճախ հայտնվում է սոցցանցերում։ Ենթադրում եմ, որ այդ օրենքը ամենաթարմ օրինակների առումով ուկրաինական ճակատն է և օկուպացված Արցախը, որտեղ հենց հիմա տեղի են ունենում մարդկության դեմ հանցանքի նման դրսևորումներ։

– Այս օրենքի ընդունումը կարո՞ղ է կապ ունենալ Փաշինյանի հետ Պուտինի վերջին հանդիպման հետ։

– Ես չեմ կարծում, որ այդ օրենքը ուղիղ կապված է Փաշինյանի այցի հետ, բայց ցավոք սրտի Հայաստանը ներկայացնող անձի պահվածքը ամբողջ աշխարհում ստեղծել է անհասկանալի մի իրավիճակ, երբ ցեղասպանության կանխարգելման թեմաները եթե նախկինում ասոցացվում էին Հայաստանի պահանջատիրության հետ, ապա հիմա ասոցացվում են Հայաստանի պաշտոնական մոտեցումների անընկալելիության և երբեմն շատ տարբեր սահմաններ հատելու հետ և բավական է հիշել, որ Բեռլինի ինստիտուտը մի քանի օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, և Փաշինյանի իշխանության ձեռքբերումներից է այն, որ Բեռլինի ինստիտուտը իր պատմության մեջ երբևէ Հարաստանի մոտեցումները չի քննադատել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ վերջին մի քանի տարիների ընթացքում հանդես է եկել մի քանի հայտարարություններով՝ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Սա ևս մեկ ցուցիչ է, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ցեղասպանությունան և հիշողությունների հետ կապված ոչ թե համընկնում են միջազգային ստանդարտներին, այլ համընկնում են վախի սինդրոմի տարբեր դրսևորումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրկին բա՞նտ թե՞ ազատություն. դատարանի որոշումը` Արշակ սրբազանի վերաբերյալ

Կրկին բա՞նտ թե՞ ազատություն. դատարանի որոշումը` Արշակ սրբազանի վերաբերյալ Tue, 14 Apr 2026 16:07:10 +0400…

7 րոպե ago

Ինձ մահապատժի ենթարկեք, եթե ուզում եք իմ ազդեցությունը վերանա. Արշակ սրբազան

Ինձ մահապատժի ենթարկեք, եթե ուզում եք իմ ազդեցությունը վերանա. Արշակ սրբազան Tue, 14 Apr 2026…

11 րոպե ago

ԵՄ-ի համար պարզ չէ Հորմուզի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը

ԵՄ-ի համար պարզ չէ Հորմուզի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը Tue, 14 Apr 2026 16:00:05 +0400…

14 րոպե ago

Արշակ սրբազանը կկալանավորվի՞. դատախազի միջնորդությունը

Արշակ սրբազանը կկալանավորվի՞. դատախազի միջնորդությունը Tue, 14 Apr 2026 15:47:53 +0400 Latest news from Secure…

26 րոպե ago

Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում

Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում Tue, 14 Apr 2026 15:45:53 +0400 «Շախմատիստ…

28 րոպե ago

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը Tue, 14 Apr 2026 15:37:02 +0400 «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ…

37 րոպե ago