Երկրին դրական փոփոխություններ բերող է պետք
Sat, 11 Apr 2026 17:42:02 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը անդրադարձել է օրվա ողբերգական դեպքին՝ կապված ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետ՝ այն դիտարկելով ավելի լայն քաղաքական համատեքստում։
Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունների տարիներին երկիրը բախվել է ծանր կորուստների՝ հիշատակելով ինչպես Մարտի 1-ի իրադարձությունները, այնպես էլ Արցախի կորուստը, բազմաթիվ զոհերն ու առանձին ողբերգական դեպքեր։ Ղումաշյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանը կանգնած է փոփոխությունների անհրաժեշտության առաջ։
Նա ընդգծել է, որ երկրին պետք է նոր առաջնորդ, ով կկարողանա դրական փոփոխություններ բերել, զարգացնել տնտեսությունը և վերականգնել մարդկանց վստահությունն ու լավատեսությունը։
Խոսելով նաև Ազատության հրապարակում նախատեսված հավաքի մասին՝ Ղումաշյանը նշել է, որ այն լինելու է համախմբման կարևոր հարթակ: