Միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են լինելու
Sat, 11 Apr 2026 18:31:21 +0400
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ երկրում սկսվում է կարևոր ու բեկումնային փուլ։
Ներկայացնելով Սամվել Կարապետյանի տնտեսական զարգացման ծրագիրը՝ նա ընդգծեց, որ այն նպատակ ունի խթանել տնտեսության աճը և ստեղծել նոր աշխատատեղեր։ Կարապետյանի խոսքով՝ պետությունը չպետք է սահմանափակվի ժամանակ առ ժամանակ քաղաքացիներին փոքր աջակցություններ տրամադրելով, այլ պետք է ապահովի երկարաժամկետ և կայուն զարգացում։
Նա նշեց, որ աղքատության հաղթահարման համար նախատեսվում է ներգրավել մեծածավալ ներդրումներ՝ իրական ներդրողների կողմից, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել աշխատելու և արժանապատիվ կյանք վարելու պայմաններ։
Ելույթի ընթացքում Նարեկ Կարապետյանը վստահություն հայտնեց, որ Սամվել Կարապետյանը ունի անհրաժեշտ հնարավորությունները այդ ծրագրերը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դրա արդյունքում Հայաստանը կարող է դառնալ ավելի զարգացած և բարեկեցիկ երկիր։
«Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու»,- նշել է նա: