Արքայազնին դատի են տվել զրպարտության համար
Sat, 11 Apr 2026 22:30:32 +0400
Sentebale բարեգործական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ արքայազն Հարիի, ով հանդիսանում է կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
Դատական հայցը ներկայացվել է մարտի 24-ին։ Պատասխանողներ են ներկայացվել հայցում արքայազն Հարին եւ նախկին հոգաբարձու Մարկ Դայերը։ Կազմակերպությունում հայտարարել են, որ 25 թվականի մարտին մամուլում բացասական արշավ է իրականացվել, որը բացասաբար է ազդել կազմակերպության բարեհամբավության վրա, վնասել կազմակերպության ղեկավարների եւ գործընկերների հեղինակությանը։
Sentebale-ում կարծում են, որ արշավի հեղինակները եղել են արքայազն Հարին ու Մարկ Դայերը։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին արքայազն Հարին հայտարարել է, որ հեռանում է այդ կազմակերպությունից՝ եղած ներքին տարաձայնությունների պատճառով։ Զուգահեռաբար՝ լիազորությունները վայր է դրել նաեւ Լեսոթոյի արքայազն Սեյսոն։ Անգլիայի եւ Ուելսի՝ բարեգործական հարցերով զբաղվող հանձնաժողովը սկսել է հետաքննություն կազմակերպության նկատմամբ։