Աստված ինքն այցելեց մեր վարչապետին

Աստված ինքն այցելեց մեր վարչապետին

Sat, 11 Apr 2026 22:45:17 +0400


Կառավարության նիստի ընթացքում լսվում է տիեզերանավի հռնդյուն։ Քիչ անց, չգիտեմ ինչու, նախարարի հետ ներս է մտնում սպիտակ մորուքով նույն ինքը՝ Աստվածը։ Մի պահ զննում է ներկաներին, մոտենում վարչապետին, բռնում ձեռքից, պոկում է գահից ու նստում նրա տեղը։ Բոլորը քարանում են։

Վարչապետ – Տեր Աստված, եկել ես ոտս՝ հաշի՞վ տալու։ Հրամայիր՝ սազանդար կանչենք, թող ողջ գիշեր զուռնեն փչի, հարբած լինենք մինչեւ էգուց…
Աստված (կտրուկ) – Ինձ հաղորդեցին՝ դու պատերազմ ես հայտարարել քո Տիրոջը։ Եկա վերահաստատելու՝ ավարտվել ես։ Ժողովրդի համբերությունը սպառված է։
Վարչապետ (քմծիծաղով) – Ո՞վ է ժողովուրդը: Նա՞ է մեզ համար, թե՞ մենք՝ նրա։ Ժողովրդի երջանկությունն աղի պես բան է, չափն անցավ՝ դժբախտ է: Կարգ է՝ ժողովուրդն աշխատում է, իշխողը՝ վայելում։ Դու ես այդ կարգը սահմանել:
Աստված – Ես նման կարգ չեմ սահմանել: Դու ուղղակի չարագործ ես։
Վարչապետ – Չար աշխարհում բարի չեն լինում։ Երբ ես եկա, արդարություն չկար։ Հիմա ես աթոռին եմ: Դա քո գործնական օգնության շնորհիվ եղավ։
Աստված – Ես ոչ մեկին իշխանության չեմ բերում։ Ընտրողներն իրենք են սխալվել։
Վարչապետ – Կարծում ես՝ հիմա ուղղվե՞լ են։ Ժողովուրդը միշտ նույնն է՝ տապալում է մեկին, ընտրում ավելի վատին։ Նրանց արդարություն պետք չէ՝ խոստումներ են պետք։ Մեծ դոզաներով եմ տվել: Էլի տալիս եմ: Ով էլ գա՝ իմ պես է կառավարելու։
Աստված – Բայց ես բոլորին բանականություն ու ազատ ընտրության հնարավորություն եմ շնորհել։
Վարչապետ – Շնորհել ես՝ օգտվում են իմ նմանները։ Ես պարզապես ավելի ազատ եմ խոստումներ տալիս (ցույց է տալիս նախարարներին)։ Էս մի բուռ բոռաճանճերին խելքս բաժանեմ, էլի ամենախելացին կմնամ։ Դրա համար էլ ես եմ վարչապետը։
Աստված – Բայց մարդիկ այլեւս չեն հավատում ո՛չ քեզ, ո՛չ քո բոռաճանճերին։
Վարչապետ – Կհավատան նոր խոստումներիս։ Պատերազմի վախին: Էնպես որ՝ հինը կկործանես, նույնը կստանաս։ Կառավարողը քաոսը չի ուղղում, նա հենց քաոսն է կառավարում ու քաոից օգտվում։
Աստված – Քեզնից ահավորը, անարդարը աշխարհում չկա։
Վարչապետ – Կա։ Աշխարհը ցավով է շաղախված, ո՛չ արդարությամբ։ Եթե արդարություն էիր ուզում, արդար աշխարհ ստեղծեիր, ես էլ արդար կդատեի:
Աստված – Լավը չի շեղվում արդարությանից, վատը մեղքի մեջ է ընկնում։
Վարչապետ – Քո ստեղծած սատանան էլ մեղքեր է գործում: Ինչո՞ւ չես պատժում: Վերեւում դու քո ձեւով ես կառավարում, ներքեւում՝ մենք՝ մեր ձեւով։ Բարիով ո՛չ պետություն կպահես, ո՛չ աշխարհ։ Չարը հավասարակշռում է։ Մենք հավասարակշռում ենք։
Աստված – Քո երկրում ազատության հետք չկա։
Ոչ մի բանի նախարար – Կա՛։ Բոլորը ազատ են՝ կարող են խոսել, կարող են լռել։ Մենք ի՞նչ մեղք ունենք՝ ոմանք պարզապես խելացի են՝ լռում են։
Աստված – Մարդկանց բռնա­ճն­շումների եք ենթարկում։ Հոգնել են տառապանքներից:
Ամեն ինչի նախարար – Հիմա ավելի քաղաքակիրթ ենք դատում։ Կշտացած ժողովուրդը վտանգավոր է։ Սովը կարգուկանոն է հաստատում։ Վախը սեր է ծնում։ Մեր վարչապետն է հոգնում, ոչ թե՝ ժողովուրդը։
Աստված – Ձեր վարչապետը խաբել, մոլորեցրել է հավատավոր ժողովրդին։
Վարչապետ – Մեկին խաբելը մեղք է։ Ժողովրդին խաբելը՝ արվեստ։ Բոլորն ինչ-որ բան են ուզում՝ հաց, հարստություն, պատերազմ։ Ես տալիս եմ խոստում։
Աստված – Դրա համար են մարդիկ երկրից հեռանում։
Վարչապետ (կատաղած) – Կուզես մնան՝ ինձ տապալե՞ն։ Երջանիկ ժողովուրդն ապագա չունի։
Աստված – Բայց դու ասում էիր՝ կա ապագա։
Վարչապետ – Հույս եմ տվել ու էլի տալիս եմ: Դա ամենաազդեցիկ ապրանքն է (լռություն)։
Աստված – Վճռված է՝ պետք է հեռանաս։
Վարչապետ (սառը, հաստատուն) – Չեմ հեռանա։ Քանի մարդիկ անկատար են՝ իմ նմանները հավերժ են։ Դու չես կարողացել կարգավորել մաքուր, երկնագույն տիեզերքը, ես կառավարում եմ փչացած աշխարհը։ Դու էլ իջիր գահիցդ։ Մենք տիեզերքն էլ կարգի կբերենք։ Այսուհետ դու ինձ համար Աստված չես։ (դահլիճում սարսուռ)։
Աստված (դանդաղ) – Հեռանում եմ։ Այնուամենայնիվ, որոշված է՝ այս ընտրություններին կհեռանաս (Աստված շրջվում է ու դուրս գալիս)։
Ոչ մի բանի նախարար (շշուկով) – Էս… ո՞ր տիրադավ սրբազանն էր… Աստծո դերով..
Ամեն ինչի նախարար (կտրուկ) – Լռի՛ր։ Կարեւորը՝ ստացվեց։
Չգիտեմ ինչի նախարար – Ժողովուրդը տեսավ՝ մեր կայծակնացայտ վարչապետն Աստծուց չի վախենում։
Վարչապետ (նստում է գահին, ուղղում թագը, խոսում նախարարներին լսելի) – Ի վերջո, Աստվածը նա է, ով աթոռին է… (նախարարների բուռն ծափահարությունները)
Ժողովուրդն էկրանների առաջ՝ հմայված վայելում էր դարի «աստվածամարտը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին Sat, 11 Apr 2026 23:32:30 +0400…

1 ժամ ago

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել Sat, 11 Apr 2026 23:30:20 +0400 Կամբոջայի թագավոր Նորդոմ Սիամոնին…

1 ժամ ago

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս Sat, 11 Apr 2026 23:15:35 +0400…

1 ժամ ago

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է Sat, 11 Apr 2026 23:07:55 +0400 Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում…

1 ժամ ago

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության Sat, 11 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ…

2 ժամ ago

Արքայազնին դատի են տվել զրպարտության համար

Արքայազնին դատի են տվել զրպարտության համար Sat, 11 Apr 2026 22:30:32 +0400 Sentebale բարեգործական կազմակերպությունը…

2 ժամ ago