Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Sat, 11 Apr 2026 23:30:20 +0400
Կամբոջայի թագավոր Նորդոմ Սիամոնին հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ 72-ամյա միաետը բուժում է անցնելու Չինաստանում, որտեղ էլ նրան այդ հիվանդությունն են ախտորոշել։ Նա եւ մայրը՝ Նորդոմ Մանինեթը այցելել են Պեկին այս տարվա փետրվարի վերջին՝ պլանային հետազոտությունների համար։ Կամբոջական միապետը չի ասել, որ հիվանդությունը որ փուլում է գտնվում։
Հիշեցնենք, որ գործող միապետի հոր՝ Նորդոմ Սիանուկայի մոտեւս 93 թվականին քաղցկեղ էր հայտնաբերվել։Բուժում անցնելուց հետո, նա ապրել էր մինչեւ 2012 թվականը։ Սիամոնին գահ է բարձրացել 2004 թվականին։ Ամուսնացած չէ։ Զավակներ չունի։ Հայտնի է եղել որպես դասական բալետի պարող։