Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ

Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ

Sun, 12 Apr 2026 09:45:40 +0400


Պակիստանի մայրաքաղաքում Իրան — ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններն ի մի բերելով, կարելի փաստել, որ մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել են պատվիրակությունների տեխնիկական թիմերի միջև քննարկումներ և ինչ-որ եռակողմ գործընթաց։

Վերջինս, կարծում եմ՝ դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ, սակայն դրա առկայությունը փաստ է։

Խոսքն ավելի շուտ կողմերի միջև բանակցային շրջանակը հստակեցնելու միտված նախնական շփման մասին է, քանի որ մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա՝ Լիբանանում հրադադարը, որն այդպես էլ չի կայանում, չնայած Իսրայելը նկատելիորեն թուլացրել է հարվածները։

Տեխնիկական թիմերի բանակցությունները վերաբերում են, մասնավորապես, ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով սառեցված իրանական միջոցների ապասառեցման գործընթացին, որը նույնպես իրանական պայման էր և որին ԱՄՆ-ում համաձայնել են։

Առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չկա ոչ մի կողմից, և գրեթե ամեն ինչ տեղի է ունենում խիստ փակ ձևաչափով։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էդմոն Մարուքյանի թիմակիցն «արտագաղթել» է Թաթոյանի մոտ

Էդմոն Մարուքյանի թիմակիցն «արտագաղթել» է Թաթոյանի մոտ Sun, 12 Apr 2026 12:20:52 +0400 ԼՀԿ նախկին…

5 րոպե ago

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ Sun, 12 Apr 2026…

11 րոպե ago

Համաձայնության չեկանք, բաժանվեցինք․ Վենսը՝ Իրանի հետ բանակցելու մասին

Համաձայնության չեկանք, բաժանվեցինք․ Վենսը՝ Իրանի հետ բանակցելու մասին Sun, 12 Apr 2026 12:00:41 +0400 Ըստ…

26 րոպե ago

Տարադրամի փոխարժեքներն այսօր

Տարադրամի փոխարժեքներն այսօր Sun, 12 Apr 2026 11:45:40 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ԱՄՆ դոլարի…

41 րոպե ago

Հույսերը չեն արդարացվում․ գնդակն Իրանի դաշում է

Հույսերը չեն արդարացվում․ գնդակն Իրանի դաշում է Sun, 12 Apr 2026 11:36:52 +0400 Հրադադարի և…

49 րոպե ago

Նրանք կփորձեն, բայց չե՛ն կարող կանգնեցնել փոփոխությունը, որը մենք ենք բերում․ Ուժեղ Հայաստան

Նրանք կփորձեն, բայց չե՛ն կարող կանգնեցնել փոփոխությունը, որը մենք ենք բերում․ Ուժեղ Հայաստան Sun, 12…

53 րոպե ago