Կին բլոգերին մեղադրում են ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ
Sun, 12 Apr 2026 10:00:45 +0400
Ադրբեջանում ձերբակալվել է կին բլոգեր Էլնար Գուլիեւան։
Համաձայն ադրբեջանական մեդիայում տարածված տեղեկություններին, Գուլիեւային ներկայացվել է մեղադրանք՝ մարդավաճառության հոդվածով։
Ձերբակալությունն իրականացվել է այդ երկրի ՆԳ նախարարության Մարդավաճառության դեմ պայքարի Գլխավոր վարչության աշխատակիցների կողմից։
Կին բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։