Չնախատեսված կանգառ․ Փաշինյանը պահը չկորցրեց
Sun, 12 Apr 2026 14:53:11 +0400
Փաշինյանի ուրախ ավտոբուսը Գագարինում չնախատեսված կանգառ է արել։
Տեղի բնակիչներից մեզ պատմեցին, որ համայնքում այսօր նշում են խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 65-ամյակը։
Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարևանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորության վրա է համայնքի եկեղեցին, որտեղ և կայանել է «ուրախ ավտոբուսը», և պահը չկորցնելու համար մարդկանց բազմությունը փորձել են օգտագործել՝ ներկայացնելով իրենց աջակից։
Մեզ պատմեցին, որ Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց ինքը և ուրախ ավտոբուսի պասաժիրները չեն միացել միջոցառմանը։