Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ

Sun, 12 Apr 2026 15:15:04 +0400


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք: Ինձ անկեղծ ասած զարմացնում է այն, թե կարող էր լինել որեւէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ որ արդյունքի եւ հայտարարում դրա մասին:

Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու ինքնին զարմանալի է, երբ տարակույս է արտահայտվում ապարդյուն բանակցության՝ մեկօրյա ապարդյուն բանակցության վերաբերյալ:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու հրադադարի հայտարարումից անմիջապես հետո, եւ այդ մասին խոսել եմ նաեւ Օրվա թեմայի թողարկման շրջանակում, պրոցեսը չի լինելու պարզ եւ դյուրին, որովհետեւ այն անմիջական ներգրավված կողմերից զատ, ունի նաեւ բազմաթիվ հարակից կողմեր, իրենց շահերով ու հաճախ հակոտնյա շահագրգռություններով:

Ի՞նչ է լինելու հիմա: ԱՄՆ պատվիրակության ղեկավար փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ վերադառնում են ԱՄՆ: Նա ասում է, թե լավ է, որ խոսել են ավելի քան 21 ժամ, բայց վատ է, որ չեն հասել համաձայնության: «Դա վատ նորություն է Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ համար», հայտարարել է Վենսը: Իհարկե այս հայտարարությունը կարծես թե ավելի շատ քարոզչական է, որ հանկարծ «Թրամպի տրամադրությունը չընկնի», որովհետեւ բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում:

Իսկ հենց դա գուցե լա՞վ նորություն է ԱՄՆ համար, քանի որ միայն այդ ճահճում Թրամպի խեղդվելն է, որ շանս կառաջանա նրա եւ ԱՄՆ՝ իսրայելական մահացու գրկախառնությունից ազատվելու համար:

Այդուհանդերձ, դեռ կարծես թե չկա պատերազմը վերսկսելու մասին հայտարարություն: Ավելին, ազդարարվել է, թե ապրիլի 14-ին ԱՄՆ-ում կբանակցեն Լիբանանն ու Իսրայելը՝ Հըզբոլլահի զինաթափման համար: Բայց Լիբանանի կառավարությունը ի՞նչ է որոշում, որ այդ հարցում ունենա որոշիչ դեր: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ բանակցությունը այլ պրոցեսի կամ տրամաբանության «ծածկոց» է:

Առջեւում Բրիտանիայի միապետի այցն է Վաշինգտոն: Այնտեղ Չարլզ Երրորդը ըստ ամենայնի կխոսի նաեւ Վատիկանի անունից: Ի վերջո, նախորդ տարի հոկտեմբերին նա ամենեւին արարողակարգի համար չէ, որ Վատիկան պետական այցի ընթացքում Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի պապի հետ՝ կաթոլիկ եկեղեցուց անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց: Իսկ Հռոմի Պապն էլ ամենեւին ձեւի կամ ոճի համար չէ, որ հրադադարի մասին ազդարարումից երկու-երեք օր առաջ շատ թափանցիկ կերպով դիմեց Թրամպին, դատապարտելով «Քրիստոսի անունով պատերազմելը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Sat, 18 Apr 2026 16:28:01 +0400 Հայաստանի…

29 րոպե ago

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են Sat, 18 Apr 2026 16:16:50 +0400 Այսօր Մանկավարժական համալսարանում ձերբակալություններ են…

41 րոպե ago

Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել

Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Sat, 18 Apr 2026 16:10:54 +0400…

47 րոպե ago

Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին

Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Sat, 18 Apr 2026 16:00:22 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

57 րոպե ago

Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից

Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Sat, 18 Apr 2026 15:55:57 +0400 Քիչ առաջ…

1 ժամ ago

Աշխատանք չկորցնելու, 2 կոպեկ ավել աշխատելու համար վախենա՞ս

Աշխատանք չկորցնելու, 2 կոպեկ ավել աշխատելու համար վախենա՞ս Sat, 18 Apr 2026 15:45:04 +0400 «Ամեն…

1 ժամ ago