Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ

Sun, 12 Apr 2026 18:45:15 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ։

Այսօր Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը ոչ միայն ներպետական է, այլև եվրոպական և անգամ գլոբալ։

Առաջին հայացքից մեզ չհետաքրքրող այս իրադարձությանը, սակայն, Հայաստանից հետևելու 3 պատճառ կա։

Առաջինը։ Վիկտոր Օրբանը դեռևս 2012 թ․ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անարգանք և խաբեություն, Ադրբեջանին արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, թույլ տալով Ալիևին հերոսացնել այդ մարդասպանին, ով հենց Բուդապեշտում խլեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքը։ Եվ բնական է, որ Վիկտոր Օրբանի հնարավոր պարտությունը որոշակի պատմական արդարություն ունի իր մեջ նաև Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետից։

Երկրորդը։ Հունգարական ընտրությունները դարձել են եվրոպական և գլոբալ քաղաքական օրակարգի մաս, քանզի Օրբանի կառավարությունը վարում է, մեղմ ասած, եվրոսկեպտիկ քաղաքականություն՝ ընդգծելով և առաջ մղելով ազգային պետությունների ինքնիշխանության խնդիրը Եվրոմիության նման վերներպետական կազմակերպության ներսում։

Շատ ցայտուն են արտաքին նախընտրական միջամտությունները ինչպես հօգուտ Օրբանի, այնպես էլ հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու Մագյառի։ Հետևաբար, Հայաստանը, որ հայտնվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և իր վրա զգում է արտաքին նախընտրական միջամտությունների ողջ պերճանքն ու թշվառությունը չի կարող անտարբեր լինել մեկ այլ երկրում նմանատիպ միջամտություններին։

Եվրոպական ցինիզմը հերթական անգամ ընդգծվում է այս համատեքստում։ Երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկել էր Հայաստան և ուղիղ սատարում հայտնել Նիկոլին, այդպիսով իրականացնելով ընտրական միջամտություն ողջ լիբերալ եվրոպական հանրույթը ողջունում էր այդ քայլը։ Սակայն, երբ նույն Վենսը այցելեց Բուդապեշտ և սատարում հայտնեց Օրբանին, լիբերալ եվրոպական հանրույթի մոտ արթնացավ «դեմոկրատական արժեհամակարգային» ճտիկը, և նրանք սկսեցին վայրագ ձևի քննադատել այդ փաստը։

Մենք վաղուց ենք սովոր եվրոպական քաղաքական կրկնակի ստանդարտներին, և այս օրինակը ամենաթարմ ու ցայտուններից է։

Երրորդը։ Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը, քանզի Վիկտոր Օրբանի կառավարման ձևն ավտորիտար է և ամբողջությամբ տեղավորվում է ժամանակակից ոչ լիբերալ կառավարիչների տրամաբանության մեջ։ Իհարկե, լինելով ԵՄ անդամ, Հունգարիան չէր կարող շրջանցել է բոլոր եվրոպական ստանդարտները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

Սակայն Օրբանի և Նիկոլի միջև կառավարման զուգահեռները շատ տեսանելի են հատկապես ավտորիտար ձեռագրի մեջ։ Անշուշտ, Նիկոլը շատ ավելի վայրագ բռնապետ է փորձում դառնալ, քանզի չունի իր վրա եվրոպական ինստիտուցիոնալ զսպաշապիկ, սակայն և՛ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջությամբ տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ, հետևաբար, նման դիկտատորի, նման ավտորիտար կառավարչի հնարավոր պարտությունը և այդ պարտության անատոմիան կարող են հետաքրքիր և օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը։

Իհարկե, Հունգարիայի դեպքում ընդդիմությունը Օրբանին մարտահրավեր է նետել միացյալ կերպով, իսկ Հայաստանում նախընտրական թիմերի է բաժանվել, սակայն, միևնույն է, հետաքրքիր է տեսնել, թե արդյոք այդ մարտավարությունը՝ միացյալ ընդդիմության բռունցքը, կարող է հաղթել ավտորիտար կառավարչին։ Եվ այդ հնարավոր հաղթանակի մեջ ինչպիսի՞ տեխնոլոգիական, քաղաքական, քարոզչական գործիքակազմ է կիրառվել։

Ուստի, հետևենք Հունգարիայում այսօրվա ընտրություններին, որովհետև, ինչպես արդեն ասացի, վերը թվարկած 3 պատճառներով նրանք հետաքրքիր են նաև մեզ համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

11 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

1 ժամ ago