Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Sun, 12 Apr 2026 19:30:17 +0400


Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին հայտնում է Արցախի թեմը:

՛՛Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը:

Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին Mon, 20 Apr 2026 18:31:50 +0400 Հակակոռուպցիոն…

20 րոպե ago

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել լքել Իրաքը

ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել լքել Իրաքը Mon, 20 Apr 2026 18:30:31 +0400 Բաղդադում ԱՄՆ…

22 րոպե ago

ԲՀԿ-ն առաջադրման հայտ է ներկայացրել

ԲՀԿ-ն առաջադրման հայտ է ներկայացրել Mon, 20 Apr 2026 18:25:15 +0400 Այսօր՝ ապրիլի 20-ին, ԿԸՀ-ն…

27 րոպե ago

Վախենում են ինձնից, ավելի վատ իրենց համար. Վարդան Ղուկասյան

Վախենում են ինձնից, ավելի վատ իրենց համար. Վարդան Ղուկասյան Mon, 20 Apr 2026 18:15:56 +0400…

36 րոպե ago

Լա՞վ եք մտածել

Լա՞վ եք մտածել Mon, 20 Apr 2026 18:15:34 +0400 Մի ժամանակ զարմանում էի վարչապետի պաշտոնը…

37 րոպե ago

Խոստացել է պարզել, թե ինչու են գիտնականները «խորհրդավոր հանգամանքներում մեռնում»

Խոստացել է պարզել, թե ինչու են գիտնականները «խորհրդավոր հանգամանքներում մեռնում» Mon, 20 Apr 2026 18:00:21…

52 րոպե ago