Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Sun, 12 Apr 2026 20:45:21 +0400


«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերանվանել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. ըստ նրանց՝ այն պետք է դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան նավահանգիստ։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։«Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն հայտարարել է, որ նավահանգիստը, որի բաժնետոմսերի 49%-ը պետք է ստանա չին-սինգապուրյան կոնսորցիումը, պետք է վերածվի դեպի արևմտյան աշխարհ «Թրամփի ուղու» (TRIPP) դարպասի, ինչը, ըստ նրա, Վրաստանին կբերի անվտանգություն, արևմտյան ներդրումներ և տնտեսական բարգավաճում։

«Թրամփի երթուղին» (TRIPP) տրանսպորտային միջանցք է, որը Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. այն համաձայնեցվել է 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խոսքը 40 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը ենթադրում է ճանապարհների ու ենթակառուցվածքների շինարարություն և գտնվելու է ԱՄՆ-ի ու Հայաստանի կառավարման ներքո։

Իրակլի Կուպրաձեն նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Կովկասում հայտնվել է «կարևորագույն միջազգային տարանցիկ երթուղի, որը ստացել է TRIPP անվանումը»։

«Այս երթուղին չպետք է շրջանցի Վրաստանը, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն Անակլիայի նավահանգստի կառուցման միջոցով, ինչը կդառնա «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունը»,- հայտարարել է նա։

Կուսակցությունում կարծում են, որ Անակլիայի նավահանգիստը «մասշտաբային նախաձեռնություն է, որը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի հայտարարած ռազմավարական առաջնահերթություններին», ուստի այն պետք է իրականացնել, այլ ոչ թե դրա նմանակումը ստեղծել, նշել է Կուպրաձեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լույս աշխարհ է եկել 44 օրյա պատերազմում զոհված Հայկ Մկրտչյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44 օրյա պատերազմում զոհված Հայկ Մկրտչյանի եղբայրը Sun, 12 Apr 2026…

16 րոպե ago

Մենք կարող ենք ու պետք է դուրս գանք այս իրավիճակից. Շահեն Հարությունյան

Մենք կարող ենք ու պետք է դուրս գանք այս իրավիճակից. Շահեն Հարությունյան Sun, 12 Apr…

18 րոպե ago

Իմ կիրակիները լի են սիրով. Նազենի Հովհաննիսյան

Իմ կիրակիները լի են սիրով. Նազենի Հովհաննիսյան Sun, 12 Apr 2026 22:15:04 +0400 Դերասանուհի, հաղորդավարուհի…

31 րոպե ago

Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան

Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան Sun, 12 Apr 2026 22:00:54 +0400 Կարևոր…

45 րոպե ago

Իմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեց

Իմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեց Sun,…

1 ժամ ago

Նարեկ Կարապետյանը խոստանում է

Նարեկ Կարապետյանը խոստանում է Sun, 12 Apr 2026 21:30:52 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ…

1 ժամ ago