Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Sun, 12 Apr 2026 20:45:21 +0400


«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերանվանել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. ըստ նրանց՝ այն պետք է դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան նավահանգիստ։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։«Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն հայտարարել է, որ նավահանգիստը, որի բաժնետոմսերի 49%-ը պետք է ստանա չին-սինգապուրյան կոնսորցիումը, պետք է վերածվի դեպի արևմտյան աշխարհ «Թրամփի ուղու» (TRIPP) դարպասի, ինչը, ըստ նրա, Վրաստանին կբերի անվտանգություն, արևմտյան ներդրումներ և տնտեսական բարգավաճում։

«Թրամփի երթուղին» (TRIPP) տրանսպորտային միջանցք է, որը Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. այն համաձայնեցվել է 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խոսքը 40 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը ենթադրում է ճանապարհների ու ենթակառուցվածքների շինարարություն և գտնվելու է ԱՄՆ-ի ու Հայաստանի կառավարման ներքո։

Իրակլի Կուպրաձեն նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Կովկասում հայտնվել է «կարևորագույն միջազգային տարանցիկ երթուղի, որը ստացել է TRIPP անվանումը»։

«Այս երթուղին չպետք է շրջանցի Վրաստանը, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն Անակլիայի նավահանգստի կառուցման միջոցով, ինչը կդառնա «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունը»,- հայտարարել է նա։

Կուսակցությունում կարծում են, որ Անակլիայի նավահանգիստը «մասշտաբային նախաձեռնություն է, որը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի հայտարարած ռազմավարական առաջնահերթություններին», ուստի այն պետք է իրականացնել, այլ ոչ թե դրա նմանակումը ստեղծել, նշել է Կուպրաձեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը Mon, 13 Apr 2026 00:26:27 +0400 Հունգարիայի վարչապետ…

2 ժամ ago

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ

Դա կդիտարկվի որպես հրադադարի խախտում․ ԻՀՊԿ Mon, 13 Apr 2026 00:00:24 +0400 Նավերի ցանկացած մոտեցում…

3 ժամ ago

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել

Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել Sun, 12 Apr 2026 23:45:58 +0400…

3 ժամ ago

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի

Դա օգուտ չի տա՝ եթե Նիկոլն այս անգամ Երևանից Մեղրի քայլի Sun, 12 Apr 2026…

3 ժամ ago

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ Sun, 12 Apr 2026 23:30:13 +0400 Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին…

3 ժամ ago

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Sun, 12 Apr 2026 23:15:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

4 ժամ ago