Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան
Sun, 12 Apr 2026 22:00:54 +0400
Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից.
Սփյուռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանության նսեմացման ցանկացած փորձը, ինչպես նաև Արցախի և հայ ժողովրդի պատմական իրավունքների զիջումը Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներին՝ հանուն անորոշ «խաղաղության». Հովսեփ Տեր Գևորգյան
Ազգային ինքնությունը միայն ծննդավայրի մասին չէ․ այն անհատի պատկանելությունն է կոնկրետ ազգին, որի հետ նա նույնանում է լեզվի, հայրենիքի, մշակույթի և ավանդույթների, պատմության ու արժեհամակարգի միջոցով. Արմեն Ռուստամյան
Հայաստանը Սփյուռքի կենսունակության աղբյուրն է, իսկ Սփյուռքը՝ Հայաստանի։ Հայաստանի խնդիրները միայն Հայաստանում ապրողների խնդիրները չեն․ դրանք համահայկական և համազգային խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համահայկական ջանքեր. Իշխան Սաղաթելյան