Թրամփը քննադատել է Հռոմի պապին․ կարծիք էր հայտնել Իրանի և Վենեսուելայի մասին
Mon, 13 Apr 2026 10:30:53 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Social Truth սոցցանցում հայտարարել է, որ համաձայն չէ Հռոմի պապի հետ, որը, նրա խոսքով, հնարավոր է համարում Իրանի մոտ միջուկային զենքի «առկայությունը», քննադատում է ԱՄՆ գործողությունները և դատապարտում Վենեսուելայի վրա հարձակումները։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Լևոն XIV-ը պետք է երախտապարտ լինի, քանի որ եկեղեցին նրան նշանակել է միայն այն պատճառով, որ նա ամերիկացի է։
«Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևոնը չէր լինի Վատիկանում», – համոզված է ԱՄՆ առաջնորդը։
Գրառումից հետո Թրամփը իր էջում նկար է տեղադրել, որում պատկերված է պապի կերպարում։
Լրագրողների խնդրանքին պարզաբանել` ինչու է նա քննադատել Հռոմի պապին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը Լևոն XIV-ի երկրպագուն չէ, և որ պապը չափազանց լիբերալ դիրքորոշում է զբաղեցնում։
Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ էր արել չվնասել Իրանի ժողովրդին և անընդունելի էր որակել երկրի դեմ ուղղված սպառնալիքները։ Դրանից հետո, ինչպես հաղորդվում է, Պենտագոնը ևս քննադատել է Վատիկանի դիրքորոշումը։