«Օրբանի ռեժիմը տապալված է»․ Հունգարիան նոր առաջնորդ ունի

«Օրբանի ռեժիմը տապալված է»․ Հունգարիան նոր առաջնորդ ունի

Mon, 13 Apr 2026 11:00:54 +0400


Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը կոչ է արել կառավարության բոլոր ղեկավարներին, այդ թվում՝ նախագահ Տամաշ Շույոկին, հրաժարական տալ։

Ապրիլի 12-ի երեկոյան Բուդապեշտում կայացած հաղթական հանրահավաքում ելույթ ունենալով՝ նա նաև կոչ է արել վարչապետ Վիկտոր Օրբանին իր իշխանության վերջին օրերին որևէ որոշում չկայացնել։

«Ես կոչ եմ անում Հանրապետության նախագահին անհապաղ խնդրել ինձ՝ որպես հաղթող կուսակցության ցուցակի առաջնորդի, ձևավորել կառավարություն, ապա թողնել իր պաշտոնը նույն արժանապատվությամբ, որով ստանձնել է այն։ Ես կոչ եմ անում բոլոր այն խամաճիկներին, որոնց Օրբանի կառավարությունը վերջին 16 տարիների ընթացքում դրել է ժողովրդի վզին, անել նույնը», – հայտարարել է Մադյարը՝ թվարկելով մի քանի բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ Գերագույն դատարանի նախագահին և պետական ​​մեդիա հոլդինգի ղեկավարին։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել հեռացող վարչապետին այսօրվանից գործել որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար և չկայացնել որևէ որոշում, որը կարող է կապել հաջորդ «Տիսա» կառավարության ձեռքերը։

Մադյարը նաև հայտարարել է Վիշեգրադյան քառյակի շրջանակներում համագործակցությունը վերսկսելու ծրագրերի մասին: Նա ասել է, որ որպես վարչապետ իր առաջին այցը կլինի Լեհաստան։

«Մենք կվերականգնենք և կդնենք ամուր հիմք և, եթե հնարավոր է, կընդլայնենք համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի շրջանակներում: Այս ոգով իմ առաջին այցը կլինի Լեհաստան՝ հազարամյա լեհ-հունգարական բարեկամությունն ամրապնդելու համար», – ասել է Մադյարը և հավելել, որ իր երկրորդ այցը կլինի Վիեննա, որին կհաջորդի Բրյուսել։

Հանրահավաքի ժամանակ Մադյարը նաև հայտարարել է, որ իր կուսակցությունը հաջողությամբ տապալել է Օրբանի ռեժիմը, ազատագրել Հունգարիան և վերադարձրել հայրենիքը: Նրա պնդմամբ, իշխող կուսակցությունը գործի դրեց իր ողջ ապարատը, հարյուրավոր միլիարդներ ծախսեց ստի և ատելության արշավի վրա, բայց այսօր ճշմարտությունը հաղթեց ստին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին Mon, 13 Apr 2026 23:30:08 +0400 Գիտնականներն ասում են,…

7 րոպե ago

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում Mon, 13…

10 րոպե ago

ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի

ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի Mon, 13 Apr 2026 23:15:39 +0400 Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման…

21 րոպե ago

Կարևոր հայտարարություն

Կարևոր հայտարարություն Mon, 13 Apr 2026 23:01:25 +0400 Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ինչպես հայտնի է,…

36 րոպե ago

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել Mon, 13 Apr 2026 23:00:51 +0400 2025 թվականի…

36 րոպե ago

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին Mon, 13 Apr 2026 22:47:15 +0400 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անհայտ…

50 րոպե ago