«Օրբանի ռեժիմը տապալված է»․ Հունգարիան նոր առաջնորդ ունի

«Օրբանի ռեժիմը տապալված է»․ Հունգարիան նոր առաջնորդ ունի

Mon, 13 Apr 2026 11:00:54 +0400


Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը կոչ է արել կառավարության բոլոր ղեկավարներին, այդ թվում՝ նախագահ Տամաշ Շույոկին, հրաժարական տալ։

Ապրիլի 12-ի երեկոյան Բուդապեշտում կայացած հաղթական հանրահավաքում ելույթ ունենալով՝ նա նաև կոչ է արել վարչապետ Վիկտոր Օրբանին իր իշխանության վերջին օրերին որևէ որոշում չկայացնել։

«Ես կոչ եմ անում Հանրապետության նախագահին անհապաղ խնդրել ինձ՝ որպես հաղթող կուսակցության ցուցակի առաջնորդի, ձևավորել կառավարություն, ապա թողնել իր պաշտոնը նույն արժանապատվությամբ, որով ստանձնել է այն։ Ես կոչ եմ անում բոլոր այն խամաճիկներին, որոնց Օրբանի կառավարությունը վերջին 16 տարիների ընթացքում դրել է ժողովրդի վզին, անել նույնը», – հայտարարել է Մադյարը՝ թվարկելով մի քանի բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ Գերագույն դատարանի նախագահին և պետական ​​մեդիա հոլդինգի ղեկավարին։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել հեռացող վարչապետին այսօրվանից գործել որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար և չկայացնել որևէ որոշում, որը կարող է կապել հաջորդ «Տիսա» կառավարության ձեռքերը։

Մադյարը նաև հայտարարել է Վիշեգրադյան քառյակի շրջանակներում համագործակցությունը վերսկսելու ծրագրերի մասին: Նա ասել է, որ որպես վարչապետ իր առաջին այցը կլինի Լեհաստան։

«Մենք կվերականգնենք և կդնենք ամուր հիմք և, եթե հնարավոր է, կընդլայնենք համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի շրջանակներում: Այս ոգով իմ առաջին այցը կլինի Լեհաստան՝ հազարամյա լեհ-հունգարական բարեկամությունն ամրապնդելու համար», – ասել է Մադյարը և հավելել, որ իր երկրորդ այցը կլինի Վիեննա, որին կհաջորդի Բրյուսել։

Հանրահավաքի ժամանակ Մադյարը նաև հայտարարել է, որ իր կուսակցությունը հաջողությամբ տապալել է Օրբանի ռեժիմը, ազատագրել Հունգարիան և վերադարձրել հայրենիքը: Նրա պնդմամբ, իշխող կուսակցությունը գործի դրեց իր ողջ ապարատը, հարյուրավոր միլիարդներ ծախսեց ստի և ատելության արշավի վրա, բայց այսօր ճշմարտությունը հաղթեց ստին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել

Վարկերի տոկոսադրույքները իջեցնելու համար ծրագրեր մտածեք, քաղաքացիները չեն կարողանում վճարել Thu, 19 Nov 2026 16:32:40…

14 րոպե ago

Սա՞ է բարեկեցության բյուջեն, կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին

Սա՞ է բարեկեցության բյուջեն, կետ կա՞, որ թոշակը բարձրանալու է. Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին Thu, 19…

16 րոպե ago

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում Thu, 19 Nov 2026 16:15:45 +0400 Հենց միայն այն, որ Հայաստանի…

31 րոպե ago

ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու

ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու Thu, 19 Nov 2026 16:13:50 +0400 Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի…

33 րոպե ago

Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման

Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Thu, 19 Nov 2026 16:00:51 +0400 ԱՄՆ նախագահ…

46 րոպե ago

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ Thu, 19 Nov…

49 րոպե ago