3 անձ ձերբակալվել է

3 անձ ձերբակալվել է

Mon, 13 Apr 2026 11:56:12 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրային տրանսպորտում վճարումների կազմակերպման գործընթացին:

Քաղաքապետի ներկայացմամբ՝ նախորդ շաբաթվա տվյալները ցույց են տալիս, որ ուղևորների կողմից կատարված վալիդացիաների քանակը զգալիորեն աճել է՝ տարբեր օրերին հասնելով մինչև 30 տոկոսի, ինչը զգալի առաջընթաց է նախորդ շաբաթվա համեմատ։ Նրա խոսքով՝ թեև ընթացիկ փոփոխությունները որոշ դժվարություններով են ուղեկցվում, սակայն դրանք անհրաժեշտ են համակարգի զարգացման համար։

Ավինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել տրանսպորտի վարորդներին՝ նշելով, որ նրանք ոչ միայն կատարում են իրենց հիմնական աշխատանքը, այլ նաև վերահսկում են վճարումների իրականացումը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ սադրանքների և ճնշումների պայմաններում վարորդները հիմնականում պահպանում են զսպվածությունը, ինչը բարձր գնահատականի է արժանի։

Քաղաքապետը նաև անդրադարձել է վերջերս տեղի ունեցած միջադեպերից մեկին, երբ վարորդի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ մի քանի անձ արդեն ձերբակալվել են, և նա հույս է հայտնել, որ բոլոր մեղավորները կստանան խիստ պատիժ։ Ավինյանը շեշտել է, որ վարորդների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է դիտարկել ոչ միայն որպես անհատի դեմ գործողություն, այլ որպես հարված ամբողջ քաղաքային համակարգին։

Նրա գնահատմամբ՝ լուրջ խնդիր է նաև վճարումները չկատարող քաղաքացիների վարքագիծը։ Քաղաքապետը նշել է, որ շաբաթական տասնյակ միլիոն դրամների կորուստ է արձանագրվում չվճարումների պատճառով, ինչը կարող էր ուղղվել տրանսպորտային պարկի զարգացմանը։ Ըստ նրա՝ այդ միջոցներով հնարավոր կլիներ պարբերաբար նոր ավտոբուսներ ձեռք բերել և բարելավել ծառայությունների որակը։

«Ես գիտեմ, որ երեք անձինք ձերբակալվել են և չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ողնաշարի վիրահատության կենթարկվի

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ողնաշարի վիրահատության կենթարկվի Thu, 23 Jul 2026 20:00:39 +0400 Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եւ…

9 րոպե ago

Նարեկի «մեղքը» մեկն է՝   նա մարդկանց օգնում է

Նարեկի «մեղքը» մեկն է՝   նա մարդկանց օգնում է Thu, 23 Jul 2026 19:45:33 +0400…

24 րոպե ago

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները

Միացյալ Նահանգները սպառում է իր ռազմական հնարավորությունները Thu, 23 Jul 2026 19:30:13 +0400 Իրանի դեմ…

40 րոպե ago

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար Thu, 23 Jul 2026 19:15:37 +0400 Դերասանուհի Լուիզա…

54 րոպե ago

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել Thu, 23 Jul 2026 19:00:05…

1 ժամ ago

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին

Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին Thu, 23 Jul 2026 18:54:13…

1 ժամ ago