Հայտնի է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների օրը․ «Հըզբոլլահ»-ի կոշտ արձագանքը
Mon, 13 Apr 2026 14:00:15 +0400
«Հըզբոլլահ» շարժումը դեմ է Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններին, ըստ շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատիի։
Նա Լիբանանում հրադադարի հաստատումը վերագրում է Իրանին։ Քոմատին նշել է, որ «Հզբոլլահը» դրական արդյունքներ չի ակնկալում Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններից։
«Մենք կտրականապես մերժում ենք Լիբանանի և Իսրայելի թշնամու միջև ուղիղ բանակցությունները և ընդհանրապես չենք ընդունում դրանք», – ասել է նա։
Շարժման ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ հենց Իսլամական Հանրապետության կոշտ դիրքորոշումն է ստիպել ԱՄՆ-ին և Իսրայելին համաձայնվել Լիբանանում հրադադարի բանակցություններին։ Սակայն Վաշինգտոնը և Թել Ավիվը փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես իրենք են սկսել այդ բանակցությունները, ընդգծել է Քոմատին։
Ապրիլի 11-ին «Ալ Հադաթ» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների միջև բանակցություններ տեղի կունենան Վաշինգտոնում երեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ-ն երաշխավորել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը այդ ամսաթվին պաշտպանված կլինի հարձակումներից։