Դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին․ Արման Թաթոյան

Դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին․ Արման Թաթոյան

Mon, 13 Apr 2026 15:12:22 +0400


«Ակնհայտ է, որ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է մարդկանց, հատկապես երիտասարդներին, նրանց ծնողներին:

Ուզում են ցույց տալ, թե ինչ են նշանակում «քաղաքացիական կամ քաղաքական գործողությունները» իշխանության դեմ՝ այսինքն՝ ինչ գին կարժենան մարդկանց համար:

ՔՊ-ի դեպքում գործում է լրիվ այլ տրամաբանություն` «իշխանություն-ինչ է պետք իշխանությունը պահելու համար-քաղաքացի»:

Այսինքն` ՔՊ-ի համար կարևորն այն է, թե իր համար ինչ արժեք ունի իշխանությունը ու դա պահելու համար ինչ է պետք: Պետք են մարդիկ, որոնք վախի մեջ լինեն, որոնց խաբեն ու այդպես պահեն իրենց իշխանությունը: Դրա համար է, որ մարդն արժեք չունի ՔՊ-ի համար:

Բայց մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք՝ մեկ ժողովուրդ։ Յուրաքանչյուր մեր հայրենակից կարևոր է, արժեքավոր է։ Պետք է վերջ դնենք իշխանության նման պահվածքին, որ իրեն պահում է օկուպանտի պես:

Արդարությունը գալիս է վերջ դնելու այսպիսի կառավարմանը»։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության հանրահավաքը ծանր են տարել, «խաղաղությունը» ծախել չի ստացվում

Ընդդիմության հանրահավաքը ծանր են տարել, «խաղաղությունը» ծախել չի ստացվում Mon, 13 Apr 2026 20:00:28 +0400…

11 րոպե ago

Սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել

Սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել Mon, 13 Apr 2026 20:00:25 +0400 Ղազախստանում տեղի ուժայինները…

11 րոպե ago

Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի

Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի Mon, 13 Apr 2026 19:47:59 +0400 Ապրիլի 11-ի առավոտյան…

24 րոպե ago

Վաղուց լրջագույն կասկածներ ունեի․ Աբովյան

Վաղուց լրջագույն կասկածներ ունեի․ Աբովյան Mon, 13 Apr 2026 19:45:32 +0400 Վաղուց լրջագույն կասկածներ ունեի,…

26 րոպե ago

Ինչո՞ւ էր արմավիրցին Արման Թաթոյանին խորհուրդ տալիս նայել «Մաուգլի» մուլտֆիլմը

Ինչո՞ւ էր արմավիրցին Արման Թաթոյանին խորհուրդ տալիս նայել «Մաուգլի» մուլտֆիլմը Mon, 13 Apr 2026 19:40:01…

32 րոպե ago

Էս մարդիկ վախենում են Սամվել Կարապետյանի բարեփոխումներից․ Ալեքսանյան

Էս մարդիկ վախենում են Սամվել Կարապետյանի բարեփոխումներից․ Ալեքսանյան Mon, 13 Apr 2026 19:33:56 +0400 «Ուժեղ…

38 րոպե ago