Ինձ համար ամեն ինչ ձեռնտու է, Թրամփը՝ Իրանի շուրջ վիճակի մասին
Mon, 13 Apr 2026 17:00:11 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն չի հետաքրքրում՝ Իրանը կվերադառնա՞ բանակցությունների սեղանի շուրջ, թե՞ ոչ։
«Եթե (իրանցիները) չվերադառնան, դա ինձ ձեռնտոըւ է», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև «ծիծաղելի» է անվանել Ռուսաստանից պաշտպանվելու պատրվակով ՆԱՏՕ-ի ծախսերը։
Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն տրիլիոնավոր դոլարներ է ծախսում Հյուսիսատլանտյան դաշինքին օգնելու համար ՝ «պաշտպանվելու Ռուսաստանից»։
«Եթե մտածեք այդ մասին, մենք պաշտպանվում ենք Ռուսաստանից։ Մի փոքր ծիծաղելի է, բայց մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսում այս գործունեության վրա», – ընդգծել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է լրջորեն վերանայել իր՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությունը՝ նշելով, որ իր դաշնակիցները չեն աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ նրա գործողություններում։
Միաժամանակ, ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նշվում է, որ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի «հանդարտ հայտարարություններին»՝ «հետագա դիվանագիտության դուռը բաց է մնում», և կողմերը կարող են նոր հանդիպում անցկացնել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։