Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ գործարքը հնարավոր է․ Մասուդ Փեզեշկիան
Mon, 13 Apr 2026 17:30:10 +0400
Իրանը կարող է արդարացի գործարքի կնքել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկյան կողմը հավատարիմ գտնվի միջազգային նորմերի նկատմամբ եւ հաշվի առնի Թեհրանի «կարմիր գծերը»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ Իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ նախագահ Փեզեշկիանը նախագահ Պուտինին ասել է, որ Իսմամական Հանրապետությունը լիովին պատրաստ է բալանսավորված եւ արդարացի համաձայնագիր կնքելու, որը կապայովի խաղաղությունն ու կայուն անվտանգությունը ռեգիոնում։ Սակայն դա հնարավոր կլինի, եթե Միացյալ Նահանգները հավատարիմ գտնվի միջազգային իրավական նորմերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի Մամուլի ծառայությունը։