Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Նոր օրենք․ վճարող ուղևորը չվճարողին «աբերկոտ կանի»

Mon, 13 Apr 2026 17:45:16 +0400


Երևանի նախկին քաղաքապետ ունեինք՝ Հայկ Մարության, ով, ըստ որոշ «մասնագիտական հանձնարարությունների», մարդկանց բաժանեց սևերի ու սպիտակների, հետո էլ սպիտակներին «քսի տվեց» սևերի վրա։ Արդյունքը տեսանք՝ պառակտում, թուլացում, ատելություն։

Հիմա ընտրությունների նախաշեմին Տիգրան Ավինյանը, կարծես, հասկացել է, որ այդ մեթոդը նույն արդյունավետությամբ այլևս չի աշխատում, ու որոշել է նոր «ֆրոնտ» բացել։

Սիրելի երևանցիներին տեսեք՝ ինչ է ասում․ եթե տեսնում եք, որ վարորդի ուժը չի պատում, որ ուղևորին «մուծել տա», ու վարորդը արդեն անուժ՝ կանգնեցնում է երթևեկությունը ու պահանջում, որ ուղևորը կամ վճարի, կամ իջնի ավտոբուսից կամ տրոլեյբուսից՝ աջակցեք վարորդին։ Ու սա ասել է այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Այսինքն՝ չվճարողների վիճակը լուրջ է։

Դուք արդեն 44-օրյա պատերազմից գիտեք, թե ինչպես են «բարոյական աջակցություն» ցույց տալիս։ Այստեղ մի նրբություն կա՝ Ավինյանը չի ասում «բարոյական աջակցություն», ասում է՝ ընդհանրական աջակցություն․ «Աջակցեք վարորդին»։
Մոտավոր պատկերը, որ ավելի հասկանալի լինի, այսպիսին է․
Վարորդը ուղևորին ասում է․
-Իջիր, համբալ։ Ավինյանը քեզ իր վզին է տանում։
Դե գիտեք, համբալ բառը ավինյանների կողմից շատ «հարգի է»։
Ուղևորը դիմադրում է․
-Չեմ իջնում։ Իրեն հասնում է, թող վզին տանի։
Վարորդը իր խցիկից դուրս է թռչում․․․ ու մի գազազած տատիի ճանկն է ընկնում։ Տատին մահակ ունի, բարձրացնում է ու ասում․
-Գլուխդ կկոտրեմ, որ մոտենաս։
Ա՜յ հենց այդ պահին «սիրելի երևանցին» կամ վճարած ուղևորը պիտի այդ տատիին (կամ թեկուզ պապիին) մի գեղեցիկ աբերկոտ անի ու ասֆալտին պառկեցնի։
Եվ ահա՝ շրջադարձը․ տատին էլ չի դիմադրի՝ վճարում եմ, ամա՜ն…
Ավինյան Տիգրանը վճարողներին, հազար ներողություն՝ «քսի է տալիս չվճարողների վրա։ Վճարողներին ու չվճարողներին իրար դեմ տրամադրելու փորձը վերածվում է մի իրավիճակի, որտեղ վերջում բոլորը «ընդհանուր լեզու կգտնեն»՝ միայն ոչ այն ձևով, ինչպես նախատեսված էր։ Իրար կասեն՝ մեղավորը Ավինյանն է, որ թանկացրել է տոմսը, պիտի իրեն համատեղ ուժերով «աբերկոտ անենք»։ Եթե նախկինում տրանսպորտում հարցը «վճարե՞լ, թե՞ ոչ՞ էր, հիմա այն դարձել է՝ »կստանա՞ս աբերկոտ, թե՞ ոչ»։ Այս «շուստրի» մոտեցումը երկար կյանք չի ունենա, ի ուրախություն տատիների ու պապիների, ի ուրախություն աղքատության շեմի տակ մնացած բոլոր քաղաքացիների, որովհետև այս անգամ ոչ միայն չվճարողը, այլ նաև վճարողը կարող են «աբերկոտ անել» ամբողջ սցենարը՝ Ավինյանի հետ միասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Wed, 22 Jul 2026 23:00:04 +0400 Լևոն Արոնյանը (ԱՄՆ)…

5 րոպե ago

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400 Մենք հաճախ քննչական և իրավապահ…

19 րոպե ago

Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում

Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում Wed, 22 Jul 2026 22:30:25 +0400 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը…

34 րոպե ago

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան Wed, 22 Jul 2026 22:15:09…

50 րոպե ago

Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի Wed, 22 Jul 2026 22:00:45 +0400 Հուլիսի…

1 ժամ ago

Մերցը Փաշինյանին Ալիևի հրահանգնե՞րն էր փոխանցել

Մերցը Փաշինյանին Ալիևի հրահանգնե՞րն էր փոխանցել Wed, 22 Jul 2026 21:45:49 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

1 ժամ ago