Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից. Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին

Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից. Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին

Mon, 13 Apr 2026 19:26:19 +0400


Գյումրու քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ։ Նիստի սկզբում հայտարարվեց, որ «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունում փոփոխություն է տեղի ունեցել․ Նարինե Մեսրոպյանին փոխարինել է Խոսրով Մելիքյանը։

Պարզվում է` Նարինե Մեսրոպյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են իր իսկ դիմումի համաձայն։

Ավագանու նիստին ամենաթեժ քննարկումները վերաբերում էին ինչպես տրանսպորտին, այնպես էլ քաղաքային կառավարման արդյունավետությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակեց քննադատել քաղաքային իշխանություններին՝ նրանց մեղադրելով անգործության մեջ և ընդգծելով, որ քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։

Ի պատասխան՝ ավագանու ընդդիմադիր մյուս անդամները փորձեցին հակադարձել այդ մեղադրանքներին։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը` պատգամավորի որդին, նշեց, որ առկա խնդիրները բոլորն էլ ձևավորվել են ավելի վաղ՝ այն ժամանակաշրջանում, երբ քաղաքը կառավարվում էր կոալիցիոն ձևաչափով՝ «Բալասանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։

Նկատենք, որ տրանսպորտի հարցը Գյումրիում շարունակում է մնալ խնդրահարույց։ Թեև քաղաքապետարանը փոփոխություն է կատարել գրաֆիկում՝ երթերի աշխատանքը երկարաձգելով մինչև երեկոյան ժամը 21:00, այնուամենայնիվ դա չի գոհացնում բնակիչներին։ Խնդիրը հատկապես սրվում է երեկոյան ժամերին, երբ տրանսպորտի սպասման միջակայքը հասնում է 30-40 րոպեի, ինչը շարունակում է լուրջ դժգոհություն առաջացնել քաղաքացիների շրջանում։

Քաղաքապետարանի ներկայացուցիչները դա պայմանավորեցին ֆինանսական ծախսերով և վարորդների պակասով։
Քննարկվեց նաև արդեն երկու տարի Գյումրիում գտնվող, սակայն դեռ չշահագործվող էլեկտրական ավտոբուսների հարցը։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը նշեց, որ խնդիրը իրավական դաշտում է և կապված է Վանաձորի համաձայնության հետ։

Միաժամանակ հայտարարվեց, որ 525 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել 10 նոր ավտոբուս, սակայն մրցույթներին մասնակցողներ չկան

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց, բայց քննարկումներն ավելի շատ վերաբերում էին այլ հարցերի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ…

8 րոպե ago

Ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած

Ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած Wed, 15 Apr 2026 20:35:02 +0400 «Ապրելու…

19 րոպե ago

Ապրիլի 17-ին կարող է փոխվել քաղաքական մարտավարությունը

Ապրիլի 17-ին կարող է փոխվել քաղաքական մարտավարությունը Wed, 15 Apr 2026 20:30:41 +0400 Այսօր լրագրողները…

23 րոպե ago

Ի՞նչ անելիք ունեն իշխանությունները մշակույթի ոլորտում

Ի՞նչ անելիք ունեն իշխանությունները մշակույթի ոլորտում Wed, 15 Apr 2026 20:15:37 +0400 Աշխարհի որեւէ պետության…

38 րոպե ago

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ Wed, 15 Apr 2026 20:00:40 +0400 Նախորդ օրվա կտրուկ…

53 րոպե ago

Ոստիկանները բացահայտել են

Ոստիկանները բացահայտել են Wed, 15 Apr 2026 19:45:41 +0400 Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն…

1 ժամ ago